Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով դատապարտված են 40 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք. Արցախի ՄԻՊ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    39%
    2 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    58%
    9 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    70%
    10 կմ/ժ
  • Արարատ 18°C
    33%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    90%
    7 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    39%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    64%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    39%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    51%
    10 կմ/ժ
  • Արցախ 12°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.23067
  • Դոլար = 387.905

Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով դատապարտված են 40 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով դատապարտված են 40 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք. Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է զեկույց Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց՝ կեղծ մեղադրանքների վրա հիմնված հետապնդումների և դատավարությունների վերաբերյալ։
 
Զեկույցում ներկայացված են տվյալներ հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց նկատմամբ կազմակերպված շինծու և անօրինական դատավարությունների վերաբերյալ, ինչը «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» և «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիաների կոպտագույն խախտում է։
 
Կազմակերպված 45 ապօրինի, անհիմն ու շինծու դատավարությունների հետևանքով 3 անձ (մեկը քաղաքացիական) դատապարտվել է 20 տարվա, 2 անձ (քաղաքացիական)՝ 15 տարվա, 23 անձ՝ 6 տարվա, 2 անձ՝ 4 տարվա, 13 անձ՝ 6 ամսվա ազատազրկման։
 
2 հայ ռազմագերիների նկատմամբ շինծու քրեական գործերի նյութերը գտնվում են Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում։
 
Իրականացվող ապօրինի դատավարությունների ենթարկված հայ ռազմագերիներից 5-ը 2021 թ․ հոկտեմբերի 19-ին հայրենադարձվել են։ Սակայն այս պահին Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով դատապարտված են 40 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք։
 
Զեկույցը հասանելի է անգլերեն լեզվով:
 

Թեմայի այլ նորություններ