Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի տեղակայման վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկատվության եւ զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտի ղեկավար, գեներալ-մայոր Ի. Ե. Կոնաշենկովի ճեպազրույցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    54%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    15 կմ/ժ
  • Լոռի 9°C
    89%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 14°C
    46%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    76%
    8 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    54%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    86%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    54%
    7 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    63%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի տեղակայման վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկատվության եւ զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտի ղեկավար, գեներալ-մայոր Ի. Ե. Կոնաշենկովի ճեպազրույցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմի առաջադրանքների կատարումը շարունակվում է։

Ռուս խաղաղապահների կողմից իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում Հյուսիսային եւ Հարավային պատասխանատվության գոտիներում տեղակայված 23 դիտակետերում:

Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է փախստականների անվտանգ վերադարձը։

Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ են վերադարձել 2 334 Արցախի բնակիչ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց տները Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների պատճառով:

Ընդհանուր առմամբ 2020թ. նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահների աջակցությամբ իրենց նախկին բնակության վայրեր է վերադարձել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 11 հազար բնակիչ:

Շարունակվում է զոհվածների մարմինների փոխանակումը՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ:

Խաղաղ կյանքի վերականգնման գործում ռուս խաղաղապահները տեղական իշխանություններին առավելագույն աջակցություն են ցուցաբերում։

Բնակիչների եւ տեղական վարչակազմերի դիմումով ռուս խաղաղապահները հատուկ ավտոմեքենաներով խմելու ջուր են տեղափոխել Ասկերանի շրջանի երեք բնակավայրեր, որտեղ խախտվել է ջրամատակարարման համակարգը:

Ռուս խաղաղապահների ինժեներական ստորաբաժանումները շարունակում են օգնություն ցուցաբերել տեղական վարչակազմին՝ Ստեփանակերտում ընդհանուր օգտագործման ճանապարհների եւ սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների մաքրման հարցում:

Խաղաղ կյանքի վերադարձն արագացնելու համար Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության անցկացման գոտի են տեղափոխվել ավելի քան 100 մասնագետներ, ինչպես նաեւ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի 13 միավոր Հատուկ տեխնիկա, այդ թվում "Ուրան-6" բազմագործառութային ռոբոտատեխնիկական համալիրներ:

Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները ձեռնամուխ են եղել ինժեներական հետախուզման, տեղանքի, ճանապարհների և օբյեկտների ականազերծման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում առավել տուժած շրջաններում պայթյունավտանգ առարկաների ոչնչացման խնդիրների կատարմանը:

Խաղաղապահ առաքելության առաջադրանքների կատարման եւ հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով ուղիղ կապի միջոցներով իրականացվում է շարունակական փոխգործակցություն Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

Թեմայի այլ նորություններ