Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառում ականի վրա ադրբեջանցի զինծառայող է պայթել, մեկ այլ զինծառայող սպանել է 3 ծառայակցի ու դիմել փախուստի
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    11 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    44%
    6 կմ/ժ
  • Լոռի 16°C
    53%
    1 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    70%
    12 կմ/ժ
  • Արարատ 21°C
    38%
    12 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    67%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    12 կմ/ժ
  • Արցախ 16°C
    72%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառում ականի վրա ադրբեջանցի զինծառայող է պայթել, մեկ այլ զինծառայող սպանել է 3 ծառայակցի ու դիմել փախուստի

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառում ականի վրա ադրբեջանցի զինծառայող է պայթել, մեկ այլ զինծառայող սպանել է 3 ծառայակցի ու դիմել փախուստի

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի շրջանում ականի վրա ադրբեջանական բանակի զինծառայող է պայթել։

«Ադրբեջանական բանակի զինծառայող Էյնիեւ Յուսիֆ Սուլեյման օղլուն պայթել է Քելբաջարի շրջանի ուղղությամբ հակահետեւակային ականի վրա եւ վիրավորվել։ Էյնիեւին տարհանել են ռազմաբժշկական հաստատություն։ Փաստի առթիվ հետաքննություն է տարվում», - ասված է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի սահմանապահ ծառայության մեկ այլ զինծառայող սպանել է 3 ծառայակցի ու դիմել փախուստի։

Կրտսեր սերժանտ Էվեզլի Էլհան Մուհամեդ օղլուն, անհայտ պատճառով, կրակ է բացել ծառայողական զենքից և սպանել լեյտենանտ Յուսիֆ Իսմաիլով Իսմաիլ օղլուին, կրտսեր ենթասպա Ջալիլզադե Ամիլ Ֆուար օղլուին և կրտսեր ենթասպա Իբրահիմով Ռաֆաիլ Նաթիգ օղլուին։ Այնուհետև թողնելով զենքը՝ դիմել է փախուստի։

Թեմայի այլ նորություններ