Ադրբեջանական կողմը շարունակում է սադրիչ ու եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտող գործողությունները. ԱՀ ԱԱԾ (տեսանյութ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    30%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    51%
    6 կմ/ժ
  • Լոռի 16°C
    53%
    1 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    70%
    12 կմ/ժ
  • Արարատ 20°C
    38%
    12 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    67%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    30%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    30%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    46%
    12 կմ/ժ
  • Արցախ 16°C
    69%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Ադրբեջանական կողմը շարունակում է սադրիչ ու եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտող գործողությունները. ԱՀ ԱԱԾ (տեսանյութ)

Ադրբեջանական կողմը միտումնավոր թույլ է տալիս 2020թ. նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների կողմից եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածության խախտում և արցախա-ադրբեջանական շփման տարբեր հատվածներում իրականացնում է սադրիչ գործողություններ:

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայությունը։
 
Դրանք մեկնարկել են Մարտակերտ քաղաքում քաղաքացիական խաղաղ բնակչի սպանությամբ և շարունակվել շփման գծի տարբեր հատվածներում:
 
Եթե նախկինում կրակոցները հաճախ կրել են նախազգուշական նպատակ և ուղղված չէին հայ զինծառայողներին, ապա վերջին օրերին կտրուկ փոփոխվել է կրակոցի ուղղությունը` որպես թիրախ ընտրելով արդեն մարդկային կյանքերը: Երեկ Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից թիրախային գնդակոծության է ենթարկվել նույն գյուղի խաղաղ բնակչությանը պաշտպանելու նպատակով դրա մոտակայքում տեղակայված հայկական դիրքը: Դիմահար կրակոցներն արձակվել են այն աստիճան բացահայտ, որ դրանք արձանագրվել են հայկական կողմում տեղադրված տեսախցիկների կողմից (տեսանյութը կցվում է):
 
Տեսանյութն ապացուցում է ոչ միայն հակառակորդի սադրիչ վարվելակերպը, այլև ակնհայտորեն վկայում, որ հայկական կողմը հավատարիմ է բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությանը և որևէ վտանգ չի ներկայացնում ադրբեջանական զինվորականների համար:
 
Միաժամանակ կրկին խնդրում և հորդորում ենք զերծ մնալ արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ չստուգված, հեռախոսազանգերի միջոցով որոնված թերի կամ իրականությանը բացարձակապես չհամընկնող տեղեկությունները հանրայնացնելու անընդունելի և անտրամաբանական մոտեցումներից:
 
Անհրաժեշտ է գիտակցել այն պարզ ճշմարտությունը, որ ցանկացած սուտ կամ կեղծ տեղեկություն ուղիղ հարված է սահմանային մեր բնակավայրերի խաղաղ բնակիչների անվտանգությանը, նրանց հոգեկան առողջությանը, նպաստում է խուճապ և առավել վտանգավոր այլ հետևանքներ առաջացնելուն:

Թեմայի այլ նորություններ