Ադրբեջանական կողմը փորձում է ձևավորել վախի ու հայրենի հողում խաղաղ բնակվելու անհնարինության զգացողություն. Արցախի դատախազություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    23%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    77%
    13 կմ/ժ
  • Արարատ 23°C
    30%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    73%
    8 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    23%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    48%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    23%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    40%
    7 կմ/ժ
  • Արցախ 15°C
    77%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21976
  • Դոլար = 388

Ադրբեջանական կողմը փորձում է ձևավորել վախի ու հայրենի հողում խաղաղ բնակվելու անհնարինության զգացողություն. Արցախի դատախազություն

Ադրբեջանական կողմը փորձում է ձևավորել վախի ու հայրենի հողում խաղաղ բնակվելու անհնարինության զգացողություն. Արցախի դատախազություն

ԱՀ ոստիկանության կողմից գրանցվել և այս պահին քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով ամրագրվում են 2021թ. սեպտեմբերի 6-ին, ժամը 19:30-ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր Շուկա համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից հիշյալ բնակավայրերի ուղղությամբ կրակելու և բազմանդամ ընտանիքի բնակարանը խոցելու դեպքի հետևանքները: Այս մասին նշված է Արցախի դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

«Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը փորձում է նմանատիպ արարքներով ահաբեկել խաղաղ բնակչությանը, պահել լարվածության մեջ` հասկանալի նպատակներով այդ կերպ փորձելով ձևավորել անընդհատ վտանգի, վախի ու հայրենի հողում խաղաղ բնակվելու անհնարինության զգացողություն»,-ընդգծում են դատախազությունից:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Նշենք՝ այսօր ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված դիրքերից  ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։ Արձակված կրակոցների հետևանքով տուժել է Թաղավարդ համայնքի բնակիչներից մեկի տունը։

Թեմայի այլ նորություններ