Ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել Կարմիր Շուկայի ուղղությամբ տեղակայված դիրքերից. տուժածներ չկան. Արցախի ՄԻՊ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    28%
    4 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    44%
    11 կմ/ժ
  • Լոռի 16°C
    52%
    3 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    72%
    14 կմ/ժ
  • Արարատ 22°C
    36%
    11 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    67%
    11 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    28%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    52%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    28%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    43%
    12 կմ/ժ
  • Արցախ 16°C
    72%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել Կարմիր Շուկայի ուղղությամբ տեղակայված դիրքերից. տուժածներ չկան. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել Կարմիր Շուկայի ուղղությամբ տեղակայված դիրքերից. տուժածներ չկան. Արցախի ՄԻՊ

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել, որոնք տևել են 10-15 րոպե։ Կիրառվել են հիմնականում հրաձգային զինատեսակներ։ Այս մասին տեղեկացրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
 
«Ստացված պարզաբանումների համաձայն՝ կրակահերթերը լսվել են համայնքի բնակելի հատվածում, իսկ կիրառված զենքի գնդակներն անցել են բնակիչների այգիների միջով։
 
Կրակահերթերի հետևանքով մարդկային և նյութական վնաս պատճառելու դեպքեր չեն արձանագրվել։
 
Ադրբեջանական կողմը, խախտելով եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմը և բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, շարունակում է Արցախի ժողովրդի իրավունքների դեմ իր հանցավոր գործողությունները՝ ոտնձգելով առաջին հերթին խաղաղ բնակչության կյանքի իրավունքի և հոգեբանական ու ֆիզիկական անձեռնմխելիության դեմ։
 
Հրադադարի հաստատումից հետո բազմիցս հայտարարել ենք, որ նման հանցավոր գործողություններով ադրբեջանական կողմը նպատակ է հետապնդում ահաբեկելու Արցախում ապրող մարդկանց և վախի ու հուսալքության մթնոլորտ ձևավորելու միջոցով հասնելու Արցախի հայաթափմանը։
 
Ադրբեջանական կողմի հանցավոր գործողությունները զսպելու և դրանց կրկնությունը բացառելու, ինչպես նաև բնակիչների անվտանգության և իրավունքների պաշտպանության համար շարունակում է խիստ անհրաժեշտություն մնալ ադրբեջանական զինված հենակետերի անհապաղ հեռացումը Արցախի խաղաղ բնակավայրերի հարևանությունից և հրադադարի խախտման դեպքերի անաչառ հետաքննության մեխանիզմների ներդրումը»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը:
 

Թեմայի այլ նորություններ