Ադրբեջանական կողմի կրակոցների հետեւանքով Ամարասի հովտում մնացած տրակտորը խաղաղապահների միջնորդությամբ դուրս է բերվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 7°C
    87%
    4 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    84%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    87%
    6 կմ/ժ
  • Արարատ 8°C
    62%
    2 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    80%
    4 կմ/ժ
  • Արմավիր 8°C
    87%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    86%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 6°C
    87%
    4 կմ/ժ
  • Կոտայք 4°C
    74%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Ադրբեջանական կողմի կրակոցների հետեւանքով Ամարասի հովտում մնացած տրակտորը խաղաղապահների միջնորդությամբ դուրս է բերվել

Ադրբեջանական կողմի կրակոցների հետեւանքով Ամարասի հովտում մնացած տրակտորը խաղաղապահների միջնորդությամբ դուրս է բերվել

Ամարասում դեկտեմբերի 10-ին դաշտում մնացած տրակտորը ռուս խաղաղապահների միջնորդությամբ այսօր հանվել է։ Ինչպես հայտնում է AraratNews.am-ը՝ այս մասին ասված է Սարուշենի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։

«Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ամարասում հանվել է դեկտեմբերի 10-ին դաշտում մնացած տրակտորը, ինչպես նաև շարունակվել են աշնանացանի աշխատանքները, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում ռուս խաղաղապահներին»,- հայտնում են համայնքապետարանից։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին և 11-ին Սարուշեն համայնքի բնակիչների կողմից Ամարասի հովտում իրենց պատկանող հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանցիները կրակ են բացել տրակտորների ուղղությամբ․ տրակտորներից մեկի կողային հայելին էր վնասվել, տուժածներ, բարեբախտաբար, չէին եղել, իսկ տրակտորներից մեկը դաշտում էր մնացել։

Թեմայի այլ նորություններ