44-օրյա պատերազմից հետո մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի. Արցախի ԱԻՊԾ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    92%
    7 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 17°C
    41%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    80%
    5 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    73%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    61%
    8 կմ/ժ
  • Արցախ 16°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

44-օրյա պատերազմից հետո մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի. Արցախի ԱԻՊԾ

44-օրյա պատերազմից հետո մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի. Արցախի ԱԻՊԾ

Հունիսի 29-ը անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է:  Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, Արցախի հանրապետության ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի նախագահությամբ «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն»-ում տեղի է ունեցել հանձնաժողովի  հերթական նիստը: 

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են 2022 թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքները և հստակեցվել են աշխատանքային հետագա ծրագրերը: Նիստի ընթացքում արձանագրվել է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները մշտապես համագործակցելով  Հայաստանի Հանրապետության գերատեսչությունների հետ, օգտագործելով բոլոր լծակները՝ մարդասիրական կառույցների և մարդու իրավունքների եվրոպական դատարանի խողովակներով մշտապես ակտիվ ու նախաձեռնող է անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման հարցերով:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2022 թվականի առաջին կիսամյակը, որոնողական աշխատանքների արդյունքում ի հայտ է բերվել 1711 աճյուն և մասունքներ: Մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի, 33-ը՝ զինծառայող, 20-ը՝ քաղաքացիական:

Կարեն Սարգսյանը նշել է, որ այս պահին ռուսական և ադրբեջանական կողմերի հետ բանակցություններ են տարվում զոհված զինծառայողների աճյունների ու մասունքների որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով:

Թեմայի այլ նորություններ