44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողություններում ներգրավված ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպան կալանավորվել է
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    23%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    20 կմ/ժ
  • Լոռի 13°C
    78%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    88%
    11 կմ/ժ
  • Արարատ 23°C
    40%
    13 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    83%
    7 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    23%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    64%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    23%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    48%
    9 կմ/ժ
  • Արցախ 15°C
    83%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21976
  • Դոլար = 388

44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողություններում ներգրավված ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպան կալանավորվել է

44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողություններում ներգրավված ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպան կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ժամանակ, անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա, մայորը դրսևորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ 2021թ. օգոստոսի 25-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեցի, վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որն օգոստոսի 28-ին բավարարվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ