1 շաբաթում ոչնչացվել են 1 միավոր ավիառումբ, 3 կասետային հրթիռ և 2 պայթուցիչ. ԱՀ ԱԻՊԾ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    51%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Լոռի 9°C
    86%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    3 կմ/ժ
  • Արարատ 16°C
    46%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    84%
    6 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    51%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    83%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    51%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    57%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

1 շաբաթում ոչնչացվել են 1 միավոր ավիառումբ, 3 կասետային հրթիռ և 2 պայթուցիչ. ԱՀ ԱԻՊԾ

1 շաբաթում ոչնչացվել են 1 միավոր ավիառումբ, 3 կասետային հրթիռ և 2 պայթուցիչ. ԱՀ ԱԻՊԾ

2021 թվականի օգոստոսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում արձանագրվել է 1341 զանգ, որից՝ 53-ը՝ տեխնածին, 55-ը՝ սոցիալ-կենցաղային բնույթի, 39-ը՝ արտակարգ պատահարների վերաբերյալ կանչեր են:
 
Հրդեհավտանգ շրջանը շարունակվում է: Հաշվի առնելով, որ հանրապետության տարածքում առաջիկայում ևս ջերմաստիճանի նահանջ չի կանխատեսվում, ներքին գործերի նախարարությունը շարունակում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հնարավոր վտանգներից խուսափելու համար:
 
Հրշեջ փրկարարներն անցած շաբաթվա ընթացքում կատարել են 39 ելք: Ստեփանակերտում գրանցվել է 13, Մարտակերտի շրջանում՝ 1, Մարտունու շրջանում՝ 10, իսկ Ասկերանի շրջանում՝ 12 դեպք: Հրդեհի մասին կանչեր են գրանցվել Շուշիի շրջանի անտառածածկ գոտում և Քաշաթաղի շրջանում:
 
Յոթ օրվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների մասին 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 3 կանչ: Տուժել է 11 քաղաքացի: Փրկարարները ոստիկանության ծառայողների և բժիշկների օգնությամբ վերջիններիս տեղափոխել են բուժհաստատություններ: ՃՏՊ դեպքերից մահվան ելքով դեպքեր չեն արձանագրվել:
 
ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը՝ The Halo trust և «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի սակրավորների հետ շաբաթվա ընթացքում իրականացրել են ինժեներահետախուզական աշխատանքներ Արցախի ողջ տարածքում: Հայտնաբերվել և ոչնչացվել է 1 միավոր ավիառումբ, 3 կասետային հրթիռ և 2 պայթուցիչ:
 
Կենցաղային բնույթի 45 կանչ է գրանցվել, որից 20-ը՝ ջրամատակարարման վերաբերյալ: Փրկարարները խմելու ջուր են մատակարարել Անդրանիկի, Վ.Սարգսյան, Կնունյանցների, Թումանյան և Մարտունի թաղամասերի բնակիչներին: Գրանցվել է հիվանդի տեղափոխման 5 կանչ, դռան՝ 7 և վերելակի բացման 2 դեպք:
 
ԱԻ պետական ծառայության ջրափրկարարները համաձայն հիմնական միջոցառումների պլանի, անցած շաբաթ Սարսանգի ջրամբարում անցկացրել են ջրասուզական հերթական պարապմունքները:
 
Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն Արցախի գրավյալ տարածքներում որոնողական աշխատանքներ կատարելու նպատակով իրականացրել են 6 ելք: Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1652 աճյուն:
 

 

Թեմայի այլ նորություններ