Օլիմպիական խաղերի բացմանը 1 000-ից պակաս հանդիսական կլինի
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    2 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    44%
    26 կմ/ժ
  • Լոռի 24°C
    74%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    60%
    7 կմ/ժ
  • Արարատ 32°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    29%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    2 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 28°C
    37%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Օլիմպիական խաղերի բացմանը 1 000-ից պակաս հանդիսական կլինի

Օլիմպիական խաղերի բացմանը 1 000-ից պակաս հանդիսական կլինի

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բաց պաշտոնական արարողությանը պաշտոնական անձանց մուտքի սահմանափակում կլինի: Այս մասին հայտնում է Kyogo գործակալությունը: Նման որոշման պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է: Կազմկոմիտեն մտադիր է խաղերի բացման մասնակցելու իրավունք տալ մոտ 1000 հանդիսականի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչները, ովքեր պատասխանատվություն են կրում Խաղերի անցկացման համար, հայտարարել են, որ ոչ մի մարզական համալիրում երկրպագուներ չեն լինի:

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Հայաստանն  Օլիմպիական խաղերում ներկայացնելու ուղեգիր նվաճել էին 17 մարզիկ` հունահռոմեական  ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը  (57 կգ) Վազգեն Թևանյանը (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Արման  Դարչինյանը (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ  Իզաբելա Յայլյանը  (59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) , ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), եռացատկորդ Լևոն Աղասյանը,  լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը:

Թեմայի այլ նորություններ