Զբոսաշրջության ոլորտում 813 կազմակերպություն ստացել է 420 միլիոն դրամի աջակցություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 7°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 1°C
    87%
    11 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    91%
    7 կմ/ժ
  • Արարատ 8°C
    67%
    10 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    96%
    2 կմ/ժ
  • Արմավիր 8°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 6°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 4°C
    78%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Զբոսաշրջության ոլորտում 813 կազմակերպություն ստացել է 420 միլիոն դրամի աջակցություն

Զբոսաշրջության ոլորտում 813 կազմակերպություն ստացել է 420 միլիոն դրամի աջակցություն

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման նպատակն է զբոսաշրջության ոլորտի կազմակերպություններին ստեղծված իրավիճակում գործունեության շարունակականությանը և աշխատատեղերի պահպանմանը նպաստելը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամռան ամիսներին զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ իրավիճակը քննարկելով՝ եկել էին այն եզրակացության, որ պետք է այնպիսի աջակցություն տրամադրել, որը թույլ կտա կազմակերպություններին աշխատակիցներին պահել մինչև հաջորդ տարվա գարուն:

«Այդ պատճառով Կառավարությունը կայացրեց չափազանց կարևոր որոշում և հայտարարեց, որ եթե մինչև եկող տարվա գարուն իրավիճակը շատ կտրուկ չլավանա, ապա բոլոր ամիսների ընթացքում այդ կազմակերպությունները իրենց պահած աշխատակազմի 1/3 կամ1/4  մասով կստանան դրամաշնորհային աջակցություն»,- ասաց Խաչատրյանը:

Նախարարը ներկայացրեց աջակցություն ստացող կազմակերպությունների չափորոշիչները:

«Կազմակերպությունը պետք է ստեղծված լինի մինչև  2020 թվականի մարտի 31-ը ներառյալ,   պետք է ունենա առնվազն երեք աշխատակից և եկամուտների հիմնական մասը (մոտ 70 տոկոսը) ստացած լինի խոցված ոլորտներից` կամ հյուրանոցային ծառայություն կամ հանրային սննդի ոլորտում մատուցած ծառայություններից, կամ զբոսաշրջային գործունեությունից»:

Խաչատրյանը հայտնեց, որ 1250  կազմակերպություններ բավարարում են այդ չափորոշիչներին և ստացել են Կառավարությունից ծանուցում, որ իրենք կարող են դիմել Կառավարություն դրամաշնորհային աջակցությունից օգտվելու համար:

«Այսօրվա դրությամբ ստացել ենք 813 կազմակերպություններից դիմում և արդեն իսկ փոխանցված է 420 միլիոն դրամ դրամաշնորհ: Ընդհանուր ամսական աջակցության չափը, եթե բոլոր կազմակերպությունները օգտվեն իրենց իրավունքից, կարող է կազմել 650 միլիոն դրամ»,- եզրափակեց Խաչատրյանը:

Թեմայի այլ նորություններ