Զարեհ Սինանյանն իր կիպրացի գործընկերոջը հրավիրել է մասնակցելու աշնանը կայանալիք համաշխարհային հայկական գագաթնաժողովին
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    13 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    97%
    2 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    95%
    2 կմ/ժ
  • Արարատ 11°C
    72%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    13 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    69%
    10 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Զարեհ Սինանյանն իր կիպրացի գործընկերոջը հրավիրել է մասնակցելու աշնանը կայանալիք համաշխարհային հայկական գագաթնաժողովին

Զարեհ Սինանյանն իր կիպրացի գործընկերոջը հրավիրել է մասնակցելու աշնանը կայանալիք համաշխարհային հայկական գագաթնաժողովին

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Կիպրոսում։ Երեկ նա Կիպրոսի նախագահական հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հրավերով մասնակցել է Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովի բացման արարողությանը։
 
 
Իր գործընկերոջ հետ առանձին հանդիպման ընթացքում գլխավոր հանձնակատարն ընդգծել է, որ մեկ ամիս առաջ Հայաստան-Հունաստան-Կիպրոս սփյուռքի հարցերով եռակողմ հւշագրի կնքումից հետո սա ևս մեկ կարևոր առիթ է համագործակցության ուղղություններն ընդլայնելու համար։
 
«‎Հայկական և կիպրական սփյուռքները նախևառաջ դաշնակիցներ և բարեկամներ են։ Այս առումով գործակցության ուղղությունները բազմաթիվ են՝ մշակութային կապերից մինչև երիտասարդության միջև երկխոսություն և այլն»‎:
 
 
Ֆոտիս Ֆոտիուն նախ շնորհակալություն է հայտնել Զարեհ Սինանյանին հրավերն ընդունելու համար, ապա խոսել երկու պետությունների միջև սփյուռքի հարցերով գործակցության առաջնահերթությունների և առաջիկա անելիքների մասին։
 
 
Հանդիպման ավարտին գլխավոր հանձնակատարն իր կիպրացի գործընկերոջը հրավիրել է մասնակցելու Հայաստանում աշնանը կայանալիք համաշխարհային հայկական գագաթնաժողովին։
 

Թեմայի այլ նորություններ