Զանգվածային ակցիաների մեկ մասնակից ձերբակալվել է համակարգչային ակումբի գույքը վնասելու և ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    71%
    9 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    65%
    20 կմ/ժ
  • Լոռի 5°C
    99%
    1 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    64%
    10 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    71%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    71%
    9 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    80%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.692

Զանգվածային ակցիաների մեկ մասնակից ձերբակալվել է համակարգչային ակումբի գույքը վնասելու և ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով

Զանգվածային ակցիաների մեկ մասնակից ձերբակալվել է համակարգչային ակումբի գույքը վնասելու և ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով

2023 թվականի սեպտեմբերի 22-ին քաղաքացուց ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկի հատվածում մի քանի անձ, խանութների տեսախցիկների լույսերը վնասելով, գնում են։

Ահազանգի հիման վրա դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողները: Նկատելով նրանց՝ 5 անձ դիմել են փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը շրջվել և մեկ անգամ հարվածել է ոստիկանության ծառայողի դեմքին։ Փախուստի դիմող անձանցից մեկը նույնպես մոտեցել և կրկին հարվածել է ոստիկանության ծառայողին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և դիմել փախուստի: Ոստիկանին հաջողվել է բռնել նրանցից մեկին, ով տեղափոխվել է ոստիկանություն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) 3-րդ մասով և 264-րդ հոդվածի (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 5-րդ կետով, որոնք, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, միացվել են մեկ վարույթում:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից մեկի ինքնությունը, որը Երևանի բնակիչ է: Վերջինս ձերբակալվել է՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով և տվել խոստովանական ցուցմունք՝ հայտնելով, որ մասնակցել է Հանրապետության հրապարակում կազմակերպված զանգվածային հավաքին և, 5 անձի հետ գնալով Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկի հատված, ձեռքով պոկել է այնտեղ գործող համակարգչային ակումբի արտաքին պատին ամրացված 2 տեսանկարահանող սարքի օբյեկտիվների էլեկտրական սնուցման լարերը:

Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նշանակվել են դատաբժշկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած մյուս անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ