Ընդունել է Պորտուգալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբ ստեղծելու որոշում
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    48%
    15 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    13 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    98%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    63%
    13 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    6 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    48%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    84%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    48%
    15 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    72%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    89%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26634
  • Դոլար = 388.501

Ընդունել է Պորտուգալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբ ստեղծելու որոշում

Ընդունել է Պորտուգալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբ ստեղծելու որոշում

Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության ջանքերով Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի նորընտիր արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն ընդունել է Պորտուգալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբ ստեղծելու որոշում:

Այս մասին երեկ տեղեկացրել է Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միությունը:

Խորհրդարանի բարեկամական խմբերը Պորտուգալիայի և բարեկամ երկրների խորհրդարանների միջև երկխոսությունն ու գործակցությունը խթանող oղակներ են:

Նման կառույցները կարևոր դեր են կատարում խորհրդարանական գործունեության մեջ, մասնավորապես՝ միջխորհրդարանական դիվանագիտության զարգացման գործում, նաև ներառում են տեղեկության կանոնավոր փոխանակում և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերլուծություն քաղաքական, մշակութային, սոցիալական և տնտեսական ոլորտներում:

Այսպիսով, Միությունը ողջունում է Պորտուգալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը, որի գործունեությունը հաստատաբար ավելի կամրապնդի Հայաստանի և Պորտուգալիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։

Ուրախալի է այն փաստը, որ Պորտուգալիա-Հայաստան բարեկամական խմբի ստեղծումը համընկել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ:

Թեմայի այլ նորություններ