Ընդգծվել է բազմակողմ հարթակներում Հայաստանի և Իսպանիայի միջև փոխշահավետ համագործակցության խորացման կարևորությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    76%
    0 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    91%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    82%
    1 կմ/ժ
  • Արարատ 12°C
    57%
    9 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    91%
    4 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    76%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    83%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    64%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Ընդգծվել է բազմակողմ հարթակներում Հայաստանի և Իսպանիայի միջև փոխշահավետ համագործակցության խորացման կարևորությունը

Ընդգծվել է բազմակողմ հարթակներում Հայաստանի և Իսպանիայի միջև փոխշահավետ համագործակցության խորացման կարևորությունը

Մայիսի 20-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԽ 132֊րդ նախարարական նստաշրջանի շրջանակներում Թուրինում հանդիպում է ունեցել Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ։

Ընդգծելով, որ այս տարի լրանում է Հայաստանի ու Իսպանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձ են կատարել բարեկամական և ընդհանուր արժեքների վրա հիմված հարաբերությունների զարգացմանը, քաղաքական երկխոսության և բարձր մակարդակում փոխայցելությունների ակտիվացմանը։

Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել Իսպանիայի կառավարության՝ Հայաստանում մշտական ներկայացուցչություն բացելու որոշման կապակցությամբ, ինչը նոր խթան կհաղորդի ինչպես քաղաքական, այնպես էլ բիզնես մակարդակներում փոխգործակցությանը:

Ընդգծվել է բազմակողմ հարթակներում Հայաստանի և Իսպանիայի միջև փոխշահավետ և արդյունավետ համագործակցության խորացման կարևորությունը։

Կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների համատեքստում կարևորվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձումը, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանությունը։

Թեմայի այլ նորություններ