Ընդդիմությունը հույս ուներ, որ կկարողանա իշխանափոխություն ձևավորել. Լևոն Քոչարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    11 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    71%
    13 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 18°C
    54%
    23 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    11 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    82%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24913
  • Դոլար = 387.646

Ընդդիմությունը հույս ուներ, որ կկարողանա իշխանափոխություն ձևավորել. Լևոն Քոչարյան

Ընդդիմությունը հույս ուներ, որ կկարողանա իշխանափոխություն ձևավորել. Լևոն Քոչարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագրի» հետ ունեցած հարաբերություններին։

«Ոչ մի հարաբերություն, շփում ու առնչություն չկա։ Տեսնում եմ իրենց դահլիճում, ուրիշ ոչինչ չկա»,- ասաց նա։

Խոսելով ընդդիմության օրակարգի մասին՝ Քոչարյանը նկատեց․ «Այս պահին, կարծում եմ, իշխանության, Կառավարության սխալները վեր հանելն է, որովհետև մեր բնակչության մեծ մասը պրոցեսներից տեղյակ չէ, չի պատկերացնում, խնդիր ունենք ցույց տալու»։

Դիտարկմանը, թե ընդդիմությունը իշխանության հեռացման մասին էր նախկինում խոսում, վերջինս ասաց՝ ընդդիմությունը հույս ուներ, որ կկարողանա իշխանափոխություն ձևավորել։

«Ամեն դեպքում, չհաջողվեց այդ մեծամասնությունը ձևավորել, մնում է ավելի երկար ճանապարհ։ Դա էլ է ճանապարհ։ Ընդդիմության շատ կտրուկ գործողությունները կարող է ավելի լավ չեն ընդունվում, մարդիկ խոսք են ուզում, փողոցային գործողություններին զուգահեռ սա մի ձև է, այդ մարդկանց համար»,- նշեց նա։

Թեմայի այլ նորություններ