Վտանգավոր խաղ է սկսվել. նոր քաղաքական տեխնոլոգիա ընդդեմ գործող իշխանության
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    30%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    54%
    9 կմ/ժ
  • Լոռի 16°C
    43%
    12 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    68%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    34%
    9 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    74%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    48%
    23 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    30%
    4 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    41%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    84%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24834
  • Դոլար = 387.692

Վտանգավոր խաղ է սկսվել. նոր քաղաքական տեխնոլոգիա ընդդեմ գործող իշխանության

Վտանգավոր խաղ է սկսվել. նոր քաղաքական տեխնոլոգիա ընդդեմ գործող իշխանության

Ֆեյսբուքյան օգտատեր Անդրանիկ Ավետիսյանը գրում է․

Վտանգավոր խաղ է սկսվել։ Եկեք ֆիքսենք, որ գործի է դրվել հին և աշխատող, բավականին պարզ և տրամաբանական, սակայն ոչ պակաս վտանգավոր և անկառավարելի ներուժով լի քաղաքական տեխնոլոգիա ընդդեմ գործող իշխանության:
 
Մալաթիա-Սեբաստիայում միանգամից 5 կանգառ ջարդուփշուր արած անհայտ անձանց հերոս ու լավ տղա համարողներին զուգահեռ, գուցե և միասին, ֆեյսբուքում փաստացի գոյություն ունի և ակտիվ գործունեություն է ծավալում մի տեսակ ֆեյքերի ֆաբրիկա, որին միավորող գործոնը իրենց պրոֆիլներում, էջերում և խմբերում ՀՀ վարչապետին ոչ միայն աստվածացնող, այլ նաև ՀՀ վարչապետին որպես Աստված և Հիսուս ուղղված աղոթքներով և ձևափոխված սրբապատկերներով լուսանկարներն են, չնայաց նրան, որ անձամբ ոչ միայն չեն մասնակցել Թավշյա Հեղափոխությանը, այլ նաև որպես ՀՀ վարչապետի և հեղափոխական արժեքների ջատագով, հեղափոխությանը կամ ՀՀ վարչապետին նպաստող որևէ նշանակալի նյութով գոնե ֆեյսբուքյան իրականության մեջ աչքի չեն ընկել։
 
Ասեմ ավելին, ՀՀ վարչապետի և հեղափոխության անունից առանց որևէ պատճառ պարզապես հայհոյում են, ինչը որոշ շրջանակների կողմից ընկալվում է որպես Հեղափոխության և ՀՀ Վարչապետի խոսք և պատասխան, որը շատ տրամաբանական կերպով առաջացնում է բուռն վրդովմունք, այլ կերպ ասած` բռնությունը ծնում է նոր բռնություն:
 
Նապատակն է, վարկաբեկել գործող իշխանությանը, Թավշյա Հեղափողությունը և հեղափոխական արժեքները, ինչպես նաև ՀՀ Վարչապետին․․․
 

Թեմայի այլ նորություններ