Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 87 նոր դեպք, ապաքինվել է 20 մարդ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    11 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    15 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    6 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    81%
    23 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    96%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    67%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    90%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 387.646

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 87 նոր դեպք, ապաքինվել է 20 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 87 նոր դեպք, ապաքինվել է 20 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 87 նոր դեպք: Այս տվյալները հրապարակում է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1917 դեպք:

Ապաքինվել է ևս 20 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1354։

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ:

Կարանտինի ռեժիմում է մնում 5 882 մարդ:

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 87 նոր դեպքից 29-ը կապված է Բաթումի քաղաքի, իսկ 24-ը Քութաիսիի դպրոցի հետ: 12 դեպք արդեն վարակվածների հետ շփում ունեցած անձինք են, հինգն ունի Աջարիայում ճանապարհորդելու պատմություն, չորս դեպք ներմուծված է, իսկ երեքը բուժանձնակազմի անդամներ են:

Նրա խոսքով, 10-ի դեպքում վարակման աղբյուրն անհայտ է, ընթանում է համավարակաբանական հետազոտություն:

«Երեկվա տվյալներով ունեինք 1830 դեպք, ավելացել է ևս 87 դեպք և դարձել ՝ 1917: 87 նոր դեպքից 29-ը կապված է Բաթումի քաղաքի, իսկ 24-ը Քութաիսիի դպրոցի հետ: 12 դեպք արդեն վարակվածների հետ շփում ունեցած անձինք են, հինգն ունի Աջարիայում ճանապարհորդելու պատմություն, չորս դեպք ներմուծված է, այստեղից երեքը բեռնատարի վարորդներ են: Երեք վարակված  բուժանձնակազմի անդամներ են, իսկ 10 դեպքի վարակման աղբյուրը պարզելու նպատակով ընթանում է հետազոտություն»,- հայտարարել է Մարինա Էզուգբաիան:

ՈՒսման մեկնարկը կախված կլինի համավարակաբանական իրավիճակից, սակայն, կրթության նախարարությունը այսօր պատրաստ է, որ սեպտեմբերի 15-ին դպրոցներում սկսի ուսումնական գործընթացը,- այս մասին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար, Էկատերինե Դգեբուաձեն հայտարարել է Վրաստանի առաջին ալիքի՝ «արդիական թեմա Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման ժամանակ:

«Մենք շարունակում ենք աշխատել ու նախապատրաստվել, որ ուսումնական տարին սկսվի սեպտեմբերի 15-ին: Իհարկե, մենք ունենք շատ ակտիվ, ամենօրյա համագործակցություն առողջապահության նախարարության հետ և միմյանց հետ կիսվում ենք տեղեկատվությամբ: Ամեն ինչ կախված է համավարակաբանական իրավիճակից: Այնուամենայնիվ, այսօր կրթության նախարարությունը պատրաստ է սեպտեմբերի 15-ին վերսկսել ուսումնական գործընթացը»,- ասել է Դգեբուաձեն:

Այս հայտարարությամբ փոխնախարարը պատասխանել է հաղորդավարի հարցին, թե որ դեպքում կլինի հնարավոր, որ կրթության նախարարությունը վերանայի իր որոշումը: Էկատերինե Դգեբուաձեն ասել է, որ ամեն բան կախված կլինի համավարակաբանական իրավիճակից:

«Եթե իրավիճակը բարդանա, իհարկե, մենք հաշվի կառնենք առողջապահության նախարարության հանձնարարականները»,- ասել է Էկատերինե Դգեբուաձեն:

Հարցին, թե ինչ կլինի, եթե դպրոցը չի նախատեսի հանձնարարականները, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարը նշել է, որ այդ դեպքում նախարարությունը ստիպված կլինի այդ դպրոցում չսկսել ուսումնական գործընթացը, քանզի կանոնների պաշտպանությունը շատ կարևոր է:

Աղբյուր՝ https://1tv.ge/am/

Թեմայի այլ նորություններ