Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք, ապաքինվել է հինգ մարդ. 1tv.ge
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 6°C
    98%
    2 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    65%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    1 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    95%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    66%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք, ապաքինվել է հինգ մարդ. 1tv.ge

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք, ապաքինվել է հինգ մարդ. 1tv.ge

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1469 դեպք: Ապաքինվել է հինգ պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1221:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ:

Կարանտինի ռեժիմում է մնում 5924 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 209-ը:

Կորոնավիրուսի նոր դեպքերից երկուսը գրանցվել է Բաթումիում։ Աջարիայի առողջապահության նախարարության տեղեկությամբ, այսօր գրանցված երկու դեպքերից մեկը ներմուծված է, իսկ մյուսը վերջերս Քոբուլեթիում հաստատված դեպքի շփումն է։

Վարակվածները գտնվում են Բաթումիի հանրապետական հիվանդանոցում։

Դրա հետ մեկտեղ, այսօր Բաթումիում ապաքինվել է երկու պացիենտ։

Թեմայի այլ նորություններ