Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 44 նոր դեպք: Վաղվանից Վրաստանում արգելվելու են հոբելյանները, հարսանիքները, հոգեհացերը և այլ ծիսական միջոցառումները
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    81%
    0 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    0 կմ/ժ
  • Լոռի 1°C
    93%
    10 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    92%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    67%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    81%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    81%
    0 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    80%
    5 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 44 նոր դեպք: Վաղվանից Վրաստանում արգելվելու են հոբելյանները, հարսանիքները, հոգեհացերը և այլ ծիսական միջոցառումները

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 44 նոր դեպք: Վաղվանից Վրաստանում արգելվելու են հոբելյանները, հարսանիքները, հոգեհացերը և այլ ծիսական միջոցառումները

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 44 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1773 դեպք:

Ապաքինվել է ևս չորս պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1325։

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ:

Կարանտինի ռեժիմում է մնում 5 882, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 390 մարդ:

Վաղվանից Վրաստանում արգելվելու են հոբելյանները, հարսանիքները, հոգեհացերը և այլ ծիսական միջոցառումները,- այս մասին կառավարության վարչակազմի ղեկավար, Նաթիա Մեզվրիշվիլին հայտարարել է համակարգող խորհրդի նիստից հետո:

Նրա խոսքով, նշված այսպես կոչված սոցիալական միջոցառումները արգելվելու են ինչպես փակ այնպես էլ բաց տարածքներում:

«Կարևոր որոշում է կայացվել այսպես կոչված սոցիալական միջոցառումների վերաբերյալ, ինչպիսիք են՝ հոբելյանները, հարսանիքները, հոգեհացերը և այլ ծիսական միջոցառումները: Հաշվի առնելով համավարակաբանական իրավիճակը, որոշում է կայացվել, որ վաղվանից արգելվեն սոցիալական այդ միջոցառումները: Դա նշանակում է, որ վաղվանից արգելվելու են հոբելյանները, հարսանիքները, հոգեհացերը և այլ ծիսական միջոցառումները»,- ասել է Մեզվրիշվիլին:

Ինչ վերաբերում է մարզական միջոցառումներին, ապա գոյություն ունեցող իրավիճակի նախատեսմամբ, որոշում է կայացվել, որ կարգելվեն մշակութային և մարզական միջոցառումները, որին մասնակցում է ավելի քան 200 մարդ:

Ըստ նրա, այդ նորմերը չկատարելու համար նախատեսված են համապատասխան տուգանքներ:

Հնարավորինս խստացվելու է վերահսկողությունը շնչադիմակ կրելու վերաբերյալ, ինչպես նաև ակտիվանալու է կատարողականությունը,- այս մասին կառավարության վարչակազմի ղեկավար, Նաթիա Մեզվրիշվիլին հայտարարել է, համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում:

Նրա խոսքով առավելագույնս խստացվելու է շնչադիմակ կրելու կարգի կատարողականությունը, այդ թվում ՝ հասարակական տրանսպորտում, վերելակներում և փակ միջոցառումներում:

«Մենք քաղաքացիներին կոչ ենք անում հնարավորինս պահպանել կանոնները: Ցուցադրել բարձր քաղաքացիական պատասխանատվություն, կրել շնչադիմակ և պաշտպանել սոցիալական հեռավարությունը: Հատկապես կարևոր է շնչադիմակ կրելու պահանջը, որի վերահսկողությունը լինելու է ավելի խիստ: Այդ հարցով ակտիվորեն աշխատելու են և՛ ոստիկանությունը, և՛ աշխատանքային տեսչությունը:

Ինչպես գիտեք, այսօրվա դրությամբ շնչադիմակ կրելու պահանջը գործում է ինչպես հասարակական տրանսպորտում, այնպես էլ փակ տարածքներում: Ուստի մենք կոչ ենք անում քաղաքացիներին հնարավորինս պահպանել կանոնները»,- ասել է Նաթիա Մեզվրիշվիլին:

Աղբյուր՝ https://1tv.ge/am/

Թեմայի այլ նորություններ