Վրաստանն այլևս «կանաչ գոտի» չէ. Մասնագետի պարզաբանումները
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    28%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    47%
    19 կմ/ժ
  • Լոռի 15°C
    49%
    11 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    67%
    8 կմ/ժ
  • Արարատ 20°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    75%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    28%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    49%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    28%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    41%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.256
  • Դոլար = 387.692

Վրաստանն այլևս «կանաչ գոտի» չէ. Մասնագետի պարզաբանումները

Վրաստանն այլևս «կանաչ գոտի» չէ. Մասնագետի պարզաբանումները

Ներկայումս Վրաստանում բուժում է ստանում  536 վարակակիր,  17-ի վիճակը ծանր է, 4-ինը` ծայրահեղ ծանր:  Տեղեկությունը հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական տնօրեն Մարինա Էզուգբայան:

Միայն վերջին օրում Վրաստանում 87 նոր դեպք է հաստատվել: Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում 23 պացիենտ է բուժվում, որոնցից մեկը`  ծանր, մեկը` ծայրահեղ ծանր վիճակում:

Էզուգբայայի գնահատմամբ` հիվանդների մեծ թիվը նշանակում է, որ երկրում կորոնավիրուսի նոր ալիք է սկսել: Ըստ մասնագետի` ներկա դրությունը հետևանք է ներքին տուրիզմի ակտիվացման և անվտանգության կանոնների անտեսման: Միաժամանակ, Վրաստանում կորոնավիրուսի նոր բռնկում է կանխատեսվում հոկտեմբեր-նոյեմբերին: Էզուգբայան հաստատել է` Վրաստանը դուրս է եկել  «կանաչ գոտուց»:  Եթե հուլիսի սկզբին  100 հազար բնակչի համար հիվանդացության ցուցանիշը 0,7 է, այսօր` 10,2 Է: Սա «դեղին»` զգուշացնող գոտին է, երբ 100 հազար բնակչի համար 10 –ից 30 է ցուցանիշը:  30-ից հետո  երկրներն ու տարածաշրջանները համարվում են կարմիր գոտի:

Աղբյուր՝ aliq.ge

Թեմայի այլ նորություններ