Վերապատրաստման դասընթացներ՝ համայնքի էներգետիկ պատասխանատուների համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    6 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    100%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    97%
    2 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    95%
    2 կմ/ժ
  • Արարատ 11°C
    72%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    69%
    10 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Վերապատրաստման դասընթացներ՝ համայնքի էներգետիկ պատասխանատուների համար

Վերապատրաստման դասընթացներ՝ համայնքի էներգետիկ պատասխանատուների համար

Երևան hամայնքում էներգետիկ համակարգի ներդրման և իրականացման ծրագրի շրջանակում էներգետիկ պատասխանատուների համար իրականացվել են վերապատրաստման դասընթացներ: ՄԱԿ-ի հայստանյան գրասենյակի հետ համատեղ կյանքի կոչվող ծրագիրն ընդգրկում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության շուրջ 320 հասարակական օբյեկտ՝ մանկապարտեզներ, առողջապահական հիմնարկներ, մարզադպրոցներ, գրադարաններ, մշակութային կենտրոններ, թատրոններ, երաժշտական և արվեստի դպրոցներ, վարչական և գերատեսչական շենքեր ու շինություններ:

Ողջունելով մասնակիցներին՝ Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի ժ/պ Արմեն Հարությունյանը նշել է, որ դասընթացների նպատակը էներգետիկ պատասխանատուների մասնագիտական ներուժը, հմտություններն ու կարողությունները համախմբելն ու զարգացնելն է. «Էներգետիկ համակարգ ներդնելու հիմնական նպատակը էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների համակարգված իրականացումն է, շենքերում հարմարավետությունն անհրաժեշտ մակարդակի բերելը, էներգաարդյունավետության առկա ներուժը գնահատելը, ինչպես նաև վառելիքաէներգետիկ ռեսուրսների և ջրի սպառումը վերահսկելն ու մոնիթորինգի իրականացումը: Վստահ եմ՝ համատեղ ուժերով, մեր գործընկերների հետ միասին մենք կկարողանանք ապահովել ծրագրի լիարժեք իրագործումը»:

«Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրի առաջադրանքի ղեկավար Վահրամ Ջալալյանն իր հերթին նկատել է, որ համայնքի հետ հաջողված գործակցությունը հնարավորություն է տալիս Երևանում ընդլայնել էներգախնայողությանն ու էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրի ծավալները: Վերապատրաստման դասընթացներն իրականացրել են Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության մասնագետները, Երևան համայնքի էներգետիկ կառավարիչն ու ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակի փորձագետները:

Թեմայի այլ նորություններ