Վերակառուցվում է Երևանի 95-րդ դպրոցը. ՀՏԶՀ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    67%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    98%
    8 կմ/ժ
  • Արարատ 16°C
    60%
    3 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    10 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    67%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    98%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    73%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24305
  • Դոլար = 387.646

Վերակառուցվում է Երևանի 95-րդ դպրոցը. ՀՏԶՀ

Վերակառուցվում է Երևանի 95-րդ դպրոցը. ՀՏԶՀ

ԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով
շարունակվում է Հայաստանի դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը,
որի շրջանակում մեկնարկել են Երևանի 95-րդ հիմնական դպրոցի հիմնովին վերակառուցման
աշխատանքները:

Դպրոցը սեյսմակայուն կլինի մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում, բացի
ապահովությունը և ժամանակակից տեսքը, կառույցը կունենա հակահրդեհային,
ջերմամեկուսացման, ջեռուցման համակարգեր, հարմարեցված կլինի հենաշարժողական
խնդիրներ ունեցող երեխաների համար, կունենա հարմարավետ մարզադահլիճ:

Դպրոցը նախատեսված է 600 աշակերտի համար, վերակառուցման համար ներդրված
գումարը կազմում է 1 միլիարդ 159 միլիոն դրամ, որի 20 տոկոսը կառավարության
ներդրումն է, 80 տոկոսը Ասիական զարգացման բանկից ներդրված վարկային միջոցներ են:

Նույն ծրագրով Հայաստանում նախատեսվում է առնվազն 46 դպրոցի կառուցում կամ ամրացում:

 

‼️ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է #ԵՐԵՎԱՆԻ 95-ՐԴ ԴՊՐՈՑԸ _______________________________ 🏫 ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային...

Опубликовано Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ Вторник, 25 августа 2020 г.

Թեմայի այլ նորություններ