Վերականգնվել է 70.000 աշխատատեղ եւ ստեղծվել 6600 նոր աշխատատեղ. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    19 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    98%
    10 կմ/ժ
  • Արարատ 15°C
    62%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    86%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    90%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    19 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    68%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26634
  • Դոլար = 388.501

Վերականգնվել է 70.000 աշխատատեղ եւ ստեղծվել 6600 նոր աշխատատեղ. Նիկոլ Փաշինյան

Վերականգնվել է 70.000 աշխատատեղ եւ ստեղծվել 6600 նոր աշխատատեղ. Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մեջբերեց վարչապետի՝ օրեր առաջ Կառավարության նիստն արված հայտարարությունը, որ այս տարի աշխատատեղերն ավելացել են մոտ 6600-ով: Մարուքյանը նաեւ հավելեց, որ մինչ այդ եղել է տեղեկություն, որ կորոնավիրուսով պայմանավորված մոտ 70 հազար աշխատատեղ կրճատվել է: «Եվ ես ուզում եմ հասկանալ, թե այս 6600-ը, որ ավելացել է, 70 հազարը վերականգնվել է, դրան գումարա՞ծ է 6600»,- հարցրեց պատգամավորը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ 70 հազար աշխատատեղն ամբողջությամբ  վերականգնվել է, իսկ հետո աճել է 6600-ով: Նա նաեւ պնդեց, որ այն վիճակագրությունը, որ ներկայացրել է Կառավարությունում, պաշտոնական է եւ անհերքելի: «Ես կհանձնարարեմ, որ այն վերլուծությունը, որ ինձ են տրամադրել, ձեզ նույնպես տրամադրեն: Ընդ որում՝ մարդկային գործոնը բացառված է, դա ինքնաշխատ թվայնացված համակարգ է եւ այդ թվերը գեներացվում են տնտեսվարողների գործողությունների ընթացքում»,- ասաց Փաշինյանը:

Նա մանրամասնեց, որ 6600 աշխատատեղն ավելացել է 2019 թվականի հուլիս ամսվա համեմատությամբ: «2019-2020 թվականին հսկայական թվով աշխատատեղեր են ի հայտ եկել, բայց մենք չենք կարող ասել, թե որն է եղել 0-ից, որն է եղել ստվերում, հիմա է եկել հարկային դաշտ»,- ընդգծեց վարչապետը:

Նա նաեւ հույս հայտնեց, որ օգոստոսի տվյալներն ավելի լավը կլինեն, որովհետեւ օգոստոսին մարզերում զբոսաշրջային ոլորտն աշխատել է ծանրաբեռնված:

Թեմայի այլ նորություններ