Վարչապետը հանձնարարականներ է տվել Երևանում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի կազմակերպման վերաբերյալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    56%
    7 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    7 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    9 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    61%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.24621
  • Դոլար = 387.523

Վարչապետը հանձնարարականներ է տվել Երևանում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի կազմակերպման վերաբերյալ

Վարչապետը հանձնարարականներ է տվել Երևանում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի կազմակերպման վերաբերյալ

Հունիսի 9-10-ը Երևանում տեղի է ունենալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը: Այդ կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել համապատասխան պետական գերատեսչությունների և ծառայությունների ղեկավարներին նիստի պատշաճ կազմակերպման վերաբերյալ:

Ըստ վարչապետի հունիսի 7-ի 651 – Ա որոշման, որը հրապարակվել է կառավարության e-gov.am կայքում, ՀՀ արտգործնախարարը և ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետը ապահովելու են ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի կազմակերպչական աշխատանքների կատարումը պատշաճ մակարդակով, նախապատրաստելու են նիստի ծրագիրը և ապահովելու են ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը:

Պետական պահպանության ծառայության պետին հանձնարարված է ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր, ոստիկանության պետին՝ նիստի անցկացման վայրերում հասարակական կարգի պահպանումը և ճանապարհային ոստիկանության անձնակազմերի հատկացումը ուղեկցության համար:

Արտակարգ իրավիճակների նախարարը կապահովի փրկարար ծառայության շուրջօրյա հերթապահությունը միջոցառման անցկացման վայրում, քաղավիացիայի կոմիտեի նախագահը՝ նիստի շրջանակներում Հայաստան ժամանող հատուկ չվերթերի սպասարկումը և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պաշտոնական պատվիրակությունների դիմավորումն ու ճանապարհումը:

Իսկ նիստի կազմակերպման և անցկացման, պատվիրակությունների կեցության, միջոցառման անցկացման համար սրահների վարձակալության և կահավորման, արարողակարգային միջոցառումների և նախապատրաստական այլ աշխատանքների հետ կապված ծախսերն արվելու են 2022 թ. պետբյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ ԱԳՆ-ի և ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների: Ֆինանսական մասով կազմակերպչական հարցերի ապահովումը հանձնարարված է ֆինանսների նախարարին:

Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ հունիսի 10-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության իրավիճակը և դրա ազդեցությունը կազմակերպության անդամ պետությունների անվտանգության վրա:

Արտաքին գործերի նախարարներին տեղեկություններ կտրամադրվեն կազմակերպության ճգնաժամային արձագանքման մեխանիզմի կատարելագործման ուղղությամբ քարտուղարության և ՀԱՊԿ միացյալ շտաբի աշխատանքների մասին:

Թեմայի այլ նորություններ