Վարչապետն անդրադարձավ Բելառուսի հարցով ՄԱԿ-ում տեղի ունեցած քվեարկությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    4 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 2°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    67%
    12 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    81%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    92%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    87%
    4 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    85%
    6 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Վարչապետն անդրադարձավ Բելառուսի հարցով ՄԱԿ-ում տեղի ունեցած քվեարկությանը

Վարչապետն անդրադարձավ Բելառուսի հարցով ՄԱԿ-ում տեղի ունեցած քվեարկությանը

Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչու է Հայաստանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 45-րդ նստաշրջանի ընթացքում Անգոլայի, Կամերունի, Կոնգոյի Ժողովրդական Հանրապետության, Նիգերիայի հետ ձեռնպահ քվեարկել Բելառուսում մարդու իրավունքների խախտումների ուսումնասիրման հարցի քննարկմանը:

Ի պատասխան ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ինձ հետաքրքիր է, որ այդ երկրների անունները թվարկում էիք՝ ի՞նչ նկատի ունեիք: Նկատի ունեմ՝ ձեզ համար երկրների որոշակի սորտավորո՞ւմ կա: Ես զարմանում եմ, որ այդպիսի հարցեր ծագում են, որովհետև Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, Հայաստանը չունի մի ուղղության, մի կողմի շահեր, սկզբունքներ: Այդ սկզբունքների համադրությամբ որդեգրվել է այդպիսի դիրքորոշում»:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ դեռևս 2018 թվականի հեղափոխության ժամանակ հայտարարել են՝ հեղափոխությունը ներհայաստանյան օրակարգ է և իրենք չեն պատրաստվում հեղափոխությունն արտահանել կամ ներմուծել:

«Հայաստանը մարդու իրավունքների ոլորտում այնքան դարդ ու ցավ ունի, որ մեզ մեր սեփական դարդերն ու ցավերը հերիքում են: Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք, որ Հայաստանն իրեն համարել է եվրոպական ընտանիքի մաս: Բելառուսն էլ է իրեն համարել եվրոպական ընտանիքի մաս, այնքանով, որ ԵԱՀԿ-ի անդամ է, Արևելյան գործընկերության անդամ է: Հայաստանը նաև ԵԱՏՄ անդամ է, նաև ԱՊՀ ու ՀԱՊԿ անդամ է:

Որևէ պետութուն առաջին հերթին առաջնորդվում է իր ազգային շահերով ու հետաքրքրություններով: Եթե առաջարկում եք, որ Հայաստանը լինի բացառիկ պետություն, որն այլ կերպ կվարվի, առաջարկում եմ այդ թեզը ներառել ձեր կուսակցության գործունեության ծրագրային դրույթներում»,- ասաց վարչապետը։

Թեմայի այլ նորություններ