Վարչապետ Փաշինյանը ուղերձներ է հղել Եվրոպական խորհրդի նախագահին և Հունաստանի Հանրապետության վարչապետին
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    64%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    94%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    85%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    63%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Վարչապետ Փաշինյանը ուղերձներ է հղել Եվրոպական խորհրդի նախագահին և Հունաստանի Հանրապետության վարչապետին

Վարչապետ Փաշինյանը ուղերձներ է հղել Եվրոպական խորհրդի նախագահին և Հունաստանի Հանրապետության վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ընդունեք խնդրեմ իմ ջերմ շնորհավորանքները Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։

Ձեր պաշտոնավարման երկուսուկես տարիները համընկել են մարդկության առջև ծառացած աննախադեպ մարտահրավերների ժամանակաշրջանի հետ։ Այս ընթացքում Եվրոպական միությունը և Հայաստանը համատեղ ջանքերով պայքարել են համավարակի տարածման դեմ, միահամուռ կերպով աշխատել պատերազմի հետևանքների վերացման և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ։

Չնայած այս բոլոր մարտահրավերներին, մեզ նաև հաջողվել է առաջ մղել մեր բազմաշերտ համագործակցության օրակարգն, ինչը նշանավորվել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նաև վերջինիս կիրարկման ճանապարհային քարտեզի ուժի մեջ մտնելով, Հայաստանի և Եվրոպական միության միջև մի շարք համաձայնագրերի կնքմամբ, Արևելյան գործընկերության շրջանակներում ուղենշային ծրագրերի համաձայնեցմամբ։

Այս կապակցությամբ ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները, համապարփակ քննարկումներն ու գաղափարների փոխանակումը։

Վստահ եմ, որ գալիք տարիների ընթացքում ևս կպահպանենք մեր շփումների և փոխգործակցության դինամիկան՝ ի շահ Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական միության միջև գործընկերության խորացման և բոլորիս առջև ծառացած խնդիրների համատեղ հաղթահարման։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը ընդհանուր հիմնարար արժեքներին, ինչպես նաև փոխանցել Ձեզ նորանոր հաջողությունների լավագույն բարեմաղթանքներս։

Ընդունե՛ք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»։,

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ երկրի ազգային տոնի առթիվ:

«Ձերդ Գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Մեր երկու երկրների միջև ձևավորված երկկողմ միջպետական հարաբերություններն ու ամենաջերմ փոխհարաբերությունները վկայությունն են հայ և հույն եղբայրական ժողովուրդների անսասան բարեկամության, փոխադարձ հարգանքի, վստահության վրա հիմնված անկեղծ և արդյունավետ համագործակցության, ինչը բարձր ենք գնահատում և արժևորում:

Համոզված եմ, որ տասնամյակների ընթացքում ձեռք բերված հարուստ փորձն ու հագեցած բազմոլորտ օրակարգը լայն հնարավորություններ են ընձեռում հայ-հունական համագործակցության ողջ ներուժի բացահայտման և համապարփակ օգտագործման համար՝ բարձրացնելով դրանք որակական նոր մակարդակի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում:

Լիահույս եմ, որ մոտ ապագայում մենք հնարավորություն կունենանք անձամբ քննարկելու մեր երկու պետությունների միջև գործակցության հեռանկարները:

Մաղթում եմ Ձեզ, Ձերդ Գերազանցություն, քաջառողջություն և հաջողություն, իսկ Հունաստանի բարեկամ ժողովրդին` առաջընթաց և բարօրություն»,- ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:

Թեմայի այլ նորություններ