Վարչապետ Փաշինյանը Կատարի գործարար խորհրդի անդամների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    19 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    98%
    10 կմ/ժ
  • Արարատ 15°C
    62%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    86%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    90%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    19 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    68%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26634
  • Դոլար = 388.501

Վարչապետ Փաշինյանը Կատարի գործարար խորհրդի անդամների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Փաշինյանը Կատարի գործարար խորհրդի անդամների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Կատարի գործարար խորհրդի անդամներին` նախագահ Հուսեին Իբրահիմ Ալ-Ֆարդանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՀՀ Կառավարության պատրաստակամությունը` իր գործիքակազմերի շրջանակում նպաստելու հնարավոր ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Գործարար խորհրդի անդամները նշել են, որ պատրաստ են քննարկել ու դիտարկել տարբեր ուղղություններով Հայաստանում գործունեություն ծավալելու առաջարկությունները:

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության, ոսկեգործության զբոսաշրջության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների բնագավառներում ներդրումային նախագծերի իրականացման հնարավորություններին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կատարական գործարար խորհրդին ներկայացնել կոնկրետ ծրագրերի նախագծեր:

Թեմայի այլ նորություններ