Վարչապետ Փաշինյանն Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար և բարերար Էդուարդո Էռնեկյանի հետ քննարկել է ընթացիկ և առաջիկայում նախատեսվող նոր ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    51%
    19 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 8°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    61%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    86%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    51%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    51%
    19 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    62%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26634
  • Դոլար = 388.501

Վարչապետ Փաշինյանն Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար և բարերար Էդուարդո Էռնեկյանի հետ քննարկել է ընթացիկ և առաջիկայում նախատեսվող նոր ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Փաշինյանն Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար և բարերար Էդուարդո Էռնեկյանի հետ քննարկել է ընթացիկ և առաջիկայում նախատեսվող նոր ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին: Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ Վարչապետի աշխատակազմի լրատվության բաժնից: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Ողջունելով պարոն Էռնեկյանին՝ վարչապետը նշել է. «Հարգելի պարոն Էռնեկյան, ուրախ եմ Ձեզ տեսնել Հայաստանում: Մենք այս ընթացքում նաև հեռախոսազրույց ենք ունեցել, քննարկել մեր անելիքները և Հայաստանի Հանրապետությունում Ձեր կողմից հնարավոր ներդրումային ծրագրերը: Ուրախ եմ, որ Դուք կորոնավիրուսի պայմաններում և դրա հետևանքով ստեղծված իրավիճակում նույնպիսի ոգևորությամբ եք վերաբերվում Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորություններին: Ձեր կողմից իրականացված նախկին ծրագրերը հաջողությամբ իրականացվում են, ինչն, իհարկե, ուրախալի է մեզ համար: Համոզված եմ, որ այս համագործակցությունն ավելի տեսանելի արդյունքներ կբերի Հայաստանի Հանրապետությանը»:

Պարոն Էռնեկյանը նշել է, որ հետևողականորեն շարունակելու է հայրենիքում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերը և կարևորել ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությունը:

Վարչապետը և արգենտինահայ գործարարը քննարկել են Հայաստանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից իրականացվող ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերանորոգմանը և հետագա շահագործմանը վերաբերող հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունների կողմից Հայաստանում իրականացվող և առաջիկայում նախատեսվող այլ բիզնես ծրագրերի շուրջ։

Նիկոլ Փաշինյանը և Էդուարդո Էռնեկյանը գոհունակություն են հայտնել երկկողմ համագործակցության ընթացքից և փոխադարձաբար վերահաստատել այն ավելի զարգացնելու պատրաստակամությունը։

Թեմայի այլ նորություններ