Վահրամ Դումանյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովին»
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    81%
    0 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    9 կմ/ժ
  • Լոռի 5°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    96%
    6 կմ/ժ
  • Արարատ 10°C
    67%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    6 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    81%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    96%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    81%
    0 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    83%
    6 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Վահրամ Դումանյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովին»

Վահրամ Դումանյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովին»

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 28-ին Մեխիկոյում  մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» բացմանը: Հայաստանյան պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

Համաժողովին մասնակցությունը հայ մշակույթն արտերկրում հանրահռչակելու և տարածելու հավելյալ հնարավորություն է, որը խթան կհանդիսանա օտարերկրյա պետությունների հետ մշակութային կապերի զարգացման, ինչպես նաև Մեքսիկայի գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության սերտացման ուղղությամբ՝ նոր պայմանավորվածությունների ձեռքբերման և համատեղ ծրագրեր մշակելու համատեքստում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության համաշխարհային համաժողովը» (Mondiacult 2022) իրականացվում է 2022 թվականի սեպտեմբերի 28-30-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հովանու ներքո և հյուրընկալվում է Մեքսիկայի կառավարության կողմից:

MONDIACULT 2022-ը բացառիկ հնարավորություն է շարունակելու ընդհանուր օրակարգի կառուցումը, որտեղ մշակույթը գտնվում է համաշխարհային զարգացման օրակարգի կենտրոնում:

Համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվելու չորս թեմաների՝ «Նորացված և ուժեղացված մշակութային քաղաքականությունը», «Մշակույթը՝ հանուն կայուն զարգացման», «Ժառանգությունը և մշակութային բազմազանությունը ճգնաժամի ժամանակ», «Ստեղծագործական տնտեսության ապագան»:

Թեմայի այլ նորություններ