Վահրամ Դումանյանը Լոնդոնում հանդիպումներ է ունեցել դիվանագիտական և կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    64%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    94%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    85%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    63%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Վահրամ Դումանյանը Լոնդոնում հանդիպումներ է ունեցել դիվանագիտական և կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ

Վահրամ Դումանյանը Լոնդոնում հանդիպումներ է ունեցել դիվանագիտական և կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) կատարած այցի ընթացքում մի շարք հանդիպումներ են ունեցել կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ:

Մայիսի 25-ին Վահրամ Դումանյանը և Ժաննա Անդրեասյանը հանդիպում են ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ԱԳՆ և Բրիտանական խորհրդի ներկայացուցիչների հետ:

Մեծ Բրիտանիայում՝ ՀՀ դեսպանատանը, հայկական պատվիրակությունը հանդիպել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի գործադիր տնօրեն Ջասթին Մըք Քենզի Սմիթի, Օտարերկրյա համագործակցության և զարգացման հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ռեբեկա Էտկինսոնի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտի առաջնահերթություններին, հնարավոր համագործակցության եղանակներին ու մշակութային ժառանգությանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդեհ Հովասափյանը:

Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտում ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը հանդիպել են պրոֆեսորադասախոսական կազմի և միջազգային համագործակցության ոլորտի ներկայացուցիչների հետ և քննարկել կրթության բարեփոխման հնարավորությունները: Հավելենք, որ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) կատարած այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանն այցելել է Դարթֆորդի դպրոց:

Շրջայցի ընթացքում ԿԳՄՍ փոխնախարարը դպրոցի տնօրենի և աշխատակազմի հետ քննարկել է դպրոցի ներքին վերահսկողության համակարգի, կառավարման մոդելների, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման և խրախուսման համակարգերին վերաբերող մի շարք հարցեր:

Թեմայի այլ նորություններ