Վահրամ Դումանյանը և Տատյանա Պանայոտովիչը քննարկել են Սերբիայում հայագիտական կենտրոնի ստեղծման հնարավորությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    75%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    43%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    81%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    50%
    12 կմ/ժ
  • Արցախ 15°C
    81%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26004
  • Դոլար = 387.523

Վահրամ Դումանյանը և Տատյանա Պանայոտովիչը քննարկել են Սերբիայում հայագիտական կենտրոնի ստեղծման հնարավորությունը

Վահրամ Դումանյանը և Տատյանա Պանայոտովիչը քննարկել են Սերբիայում հայագիտական կենտրոնի ստեղծման հնարավորությունը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչին:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով դեսպանին՝ Վահրամ Դումանյանը փաստել է, որ նախարարությունը պատրաստակամ է ընդլայնելու համագործակցությունը բարեկամ Սերբիայի հետ: Ըստ նախարարի՝ ԿԳՄՍ նախարարությունը ներառում է բազմազան և ընդգրկուն մի շարք ոլորտներ, հետևաբար գերատեսչության գործունեությունն առնչվում է Հայաստանի գրեթե յուրաքանչյուր անձի և ընտանիքի: Վահրամ Դումանյանը կարևորել է, որ երկու կողմերի մոտ առկա է պատրաստակամություն՝ ընդլայնելու համագործակցությունը, և առաջարկել է դիտարկել Սերբիայի համալսարաններից մեկի հենքի վրա հայագիտական ամբիոնի կամ կենտրոնի ստեղծման հնարավորությունը: Նա շեշտել է, որ հայագիտական կենտրոններ են գործում մի շարք պետություններում: Դեսպանը ողջունել է այդ առաջարկը և նույնպես կարևորել նմանօրինակ նախաձեռնության իրագործման հնարավորությունը: 

Տատյանա Պանայոտովիչն իր հերթին հավաստիացրել է, որ երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ընդլայնման և համագործակցության զարգացման մեծ ներուժ կա: Դեսպանի խոսքով՝ մշակութային ժառանգության պահպանության ոլորտում Սերբիան ունի բավականին մեծ փորձ, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ փոխգործակցությամբ այդ երկրի միջնադարյան հուշարձանները տարբեր հարձակումներից պաշտպանելու տեսանկյունից:

Տատյանա Պանայոտովիչն առաջարկել է համագործակցել նաև թարգմանչական, հրատարակչության և կինեմատոգրաֆիայի ոլորտներում: Նա տեղեկացրել է, որ Ուջան գյուղում անցկացվող «Ծիրանի ծառ» ֆիլմերի փառատոնի ընթացքում այս տարի կայանալու է սերբական ֆիլմերի ցուցադրության օր:

Դեսպանը նաև գոհունակությամբ փաստել է, որ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում նախատեսվում է բացել սերբերենի ուսումնասիրության ամբիոն: Նրա խոսքով՝ «Աշխարհը Սերբիայում» ծրագրի շրջանակում երկու հայ ուսանողներ կարող են կրթություն ստանալ Սերբիայի բուհերում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև սպորտի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հուշագրի ստորագրման, համատեղ այլ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները և հայ-սերբական համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք այլ հարցեր:

Թեմայի այլ նորություններ