Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի ԱԽ նիստ նախաձեռնելու Ֆրանսիայի ջանքերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    65%
    13 կմ/ժ
  • Լոռի 6°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    96%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    64%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    96%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    83%
    6 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի ԱԽ նիստ նախաձեռնելու Ֆրանսիայի ջանքերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, հետպատերազմյան շրջանում, այնպես էլ սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական հարձակման վերաբերյալ Ֆրանսիայի հասցեական հայտարարությունները, ինչպես նաև ադրբեջանական ագրեսիայի օրերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ նախաձեռնելու Ֆրանսիայի ակտիվ ջանքերի ներդրումը:

Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ Ֆրանսիան շարունակելու է լինել Հայաստանի կողքին և մշտապես իր աջակցությունն է հայտնում խաղաղությանը միտված գործընթացին:

Պատվիրակության անդամների խնդրանքով նախագահը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։ Այս համատեքստում Վահագն Խաչատուրյանն ընդգծել է միջազգային հանրության արագ և համարժեք արձագանքի կարևորությունը:

Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները կարևորել են տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու, ինչպես նաև տարբեր ուղղություններով հարաբերություններն ընդլայնելու ծրագրերը: Նրանք գոհունակությամբ են արձանագրել, որ անգամ պատերազմից հետո ստեղծված բարդ իրավիճակում Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին։

Թեմայի այլ նորություններ