«Վագներ» խումբը կներգրավվի Բելառուսի Զինված ուժերի ուսուցմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    13 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    24 կմ/ժ
  • Լոռի 13°C
    64%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    87%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    57%
    14 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    83%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    64%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    13 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    62%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.24621
  • Դոլար = 387.523

«Վագներ» խումբը կներգրավվի Բելառուսի Զինված ուժերի ուսուցմանը

«Վագներ» խումբը կներգրավվի Բելառուսի Զինված ուժերի ուսուցմանը

«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպությունը կներգրավվի Բելառուսի զինված ուժերի ուսումնավարժությանը:

Այս մասին այսօր հայտնել է հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը։

«Վագներ» ՄՌԿ-ի ներկայացուցիչների ժամանումից և ուսումնամարզական հավաքակայաններում նրանց ցրվելուց հետո ուսումնավարժանքների և փորձի փոխադարձ փոխանակման նպատակով նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել զինված ուժերի կողմից Բելառուսի մարտական գործողություններ վարելու մեթոդներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Բելառուսի զորավարժարանները պատրաստվում են ընդունել ռուս զինվորականների նոր հերթափոխ՝ Միութենական պետության զորքերի տարածաշրջանային խմբավորման մարտական համակարգման համար։

Նշենք, որ ՆԱՏՕ-ն Բելառուսում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության տեղակայման նշաններ առայժմ չի տեսնում։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ժամանելով դաշինքի գագաթնաժողովին։

«ՆԱՏՕ-ն Բելառուսում «Վագներ» խմբի տեղակայման նշաններ առայժմ չի տեսնում: Դաշինքն ուշադրությամբ հետևում է իրավիճակին՝ հասկանալով, թե որքան կարևոր է դա բալթյան երկրների անվտանգության ապահովման համար», - նրա խոսքերն է մեջբերում ТАСС-ը։

Բելառուսում «Վագներ»-ի մարտիկների հնարավոր ներկայությունը որոշ հարևաններ դիտարկում են որպես սպառնալիք։ Ըստ BBC-ի՝ Լեհաստանն, օրինակ, դեպի երկրի արևելք է տեղափոխել 1000 զինվորականի։

Հուլիսի 7-ին Բելառուսի պաշտպանության նախարարի օգնական գեներալ-մայոր Լեոնիդ Կասինսկին հայտնել էր, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ներկայացուցիչները դեռ չեն ժամանել՝ զննելու ընկերության մարտիկների տեղակայման հնարավոր վայրը Մոգիլյովի մարզի Օսիպովիչի քաղաքի շրջանում գտնվող վրանային ճամբարում։ Նրա խոսքով՝ ճամբարն ի վիճակի է տեղավորելու մոտ 5 հազար մարդու, այնտեղ հնարավոր է նաև ռազմական տեխնիկայի տեղակայում:

Թեմայի այլ նորություններ