Ուղերձների փոխանակում Հայաստանի և Ուրուգվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    50%
    6 կմ/ժ
  • Լոռի 16°C
    43%
    12 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    68%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    34%
    9 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    74%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    48%
    23 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    4 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    41%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    84%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24834
  • Դոլար = 387.692

Ուղերձների փոխանակում Հայաստանի և Ուրուգվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

Ուղերձների փոխանակում Հայաստանի և Ուրուգվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՈՒԱՀ ԱՀ նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:

Հայաստանի արտաքին գործերի նախարարն իր ուղերձում նշել է բարեկամության, փոխըմբռնման և վստահության վրա հիմնված մեր երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացումը, որի գործում Ուրուգվայի հայ համայնքը, որը ձևավորվել է Հայոց ցեղասպանությունից հետո, ունեցել է ուրույն դերակատարություն։ Նշված համագործակցությունը, ի թիվս այլոց, ներառել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական համագործակցությունը, փոխգործակցությունը միջազգային կառույցներում։

Իր հերթին, Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարն ընդգծել է Հայաստանի հետ հարաբերությունները հետագայում զարգացնելու ուրուգվայական կողմի շահագրգռվածությունը, ինչի վկայությունն էր Երևանում Ուրուգվայի ռեզիդենտ դեսպանության բացումը։ Ուրուգվայական կողմը հանձնառու է Հայաստանի հետ քաղաքական երկխոսության շարունակությամբ։ Շեշտվել է Ուրուգվայում ազդեցիկ հայ համայնքի դերը երկրի հասարակական կյանքում՝ ձևավորելով Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ առանձնահատուկ դրական վերաբերմունք։

Կողմերը վերահաստատել են, որ ձգտելու են այդ հարաբերությունների առավել սերտացմանը՝ համալրելով առկա համագործակցությունը պրագմատիկ և երկուստեք շահավետ նոր ծրագրերով։

Թեմայի այլ նորություններ