Թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    71%
    13 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 13°C
    58%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    3 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    71%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    96%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    71%
    13 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    66%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան

Թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան

Սահմանափակումների աստիճանական թուլացումների արդյունքում թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան: Ներկայումս այցելությունների դեպքում նախատեսվող ընթացակարգը հետևյալն է՝

Օդային ուղիներով ՀՀ տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվում է բժշկական զննություն վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով։ Համապատասխան զննություն անցնելուց հետո մուտք գործող անձը ենթակա է ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետով, եթե ախտանիշների առկայությամբ պայմանավորված վերջիններիս նկատմամբ չեն կիրառվում հոսպիտալացում կամ այլ սահմանափակող միջոցառումներ։

Ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը կարող է ինքնակամ, վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտություն: Ընդ որում մեկուսացման ընթացքում ՊՇՌ թեստավորման համար անհրաժեշտ նմուշառումը պետք է իրականացվի բացառապես անձի ինքնամեկուսացման վայրում համապատասպան լաբարատորիաների մասնագետների այցի միջոցով։ ՊՇՌ հետազոտության բացասական պատասխանի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:

Ի լրումն ներկայացված լաբորատորիաների ցանկի՝ ՊՇՌ հետազոտությունը իրականացվում է գրեթե բոլոր մասնավոր բժշկական կենտրոններում։

Ներկայացված ցանկը հաստատել է ՀՀ առողջապահության նախարարությանը։

 

🛬 Սահմանափակումների աստիճանական թուլացումների արդյունքում թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան:...

Опубликовано ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am Суббота, 22 августа 2020 г.

Թեմայի այլ նորություններ