Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսով վարակվել է 1761 մարդ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    48%
    15 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    13 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    98%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    63%
    13 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    6 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    48%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    84%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    48%
    15 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    72%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    89%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26634
  • Դոլար = 388.501

Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսով վարակվել է 1761 մարդ

Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսով վարակվել է 1761 մարդ

Թուրքիայում սեպտեմբերի 8-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 53 մարդ։ Այդ մասին տեղեկություն է հրապարակված Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում։

Նշվում է, որ 1 օրում անցկացված 110.565 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.761 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման  1.093 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 253.245 մարդ, իսկ 1.159 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 283.270 և մահվան 6.782 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 7 մլն 994.029-ի։

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հատուկ շրջաբերական է ուղարկել 81 նահանգների նահանգապետարաններ՝ կապված կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումների հետ։

Առաջնորդվելով երկրի առողջապահության նախարարության խորհուրդներով և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով՝ երկրում գործող բոլոր բացօթյա և փակ տարածքներում, ընդհուպ մինչև ծովափերում և զբոսայգիներում (բացառությամբ բնակարանների) քաղաքացիներն այսուհետև պարտավոր կլինեն բժշկական դիմակ կրել։

Սոցիալական հեռավորությունն ապահովելու նպատակով արգելվում է հանրային տրանսպորտում կանգնած ուղևորների երթևեկությունը։ Իսկ մետրոյի, տրամվայի և նման փոխադրամիջոցներում, որտեղ ուղևորների համար նախատեսված նստարանները շատ քիչ են, առողջապահական հաստատությունների կողմից կսահմանվի կանգնած ուղևորների առավելագույն թույլատրելի թիվը։

 

Աղբյուր`    Anadolu Ajansı

Թեմայի այլ նորություններ