Թուրքիայի ԱԳ նախարարն ընդունել է Պոլսի Հայոց Պատրիարքին և Վատիկանում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    11 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    1 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    3 կմ/ժ
  • Արարատ 12°C
    69%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    91%
    3 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    11 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    72%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Թուրքիայի ԱԳ նախարարն ընդունել է Պոլսի Հայոց Պատրիարքին և Վատիկանում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչին

Թուրքիայի ԱԳ նախարարն ընդունել է Պոլսի Հայոց Պատրիարքին և Վատիկանում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում ընդունել է Կ.Պոլսի հայոց Պատրիարք Սահակ Բ. Մաշալյանին և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ և Վատիկանում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Գերշ. Տ. Խաժակ Ս. Արքեպիսկոպոս Պարսամյանին։ Ներկա են եղել նաև Թուրքիայի արտաքին գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին՝ Չավուշօղլուն հյուրերին ասել է, թե ցանկանում է, որպեսզի երկու երկրների հարաբերությունները դառնան բնականոն։ Այդ առումով նա շեշտել է, որ կրոնական գործիչները հաճախ քաղաքագետներից ավելի մեծ ազդեցություն են ունենում հանրային կարծիքի վրայ, երբ աշխատանքներ են տարվում երկու ժողովուրդների բարիդրացիության համար։

Նախարարը հետաքրքրվել է համայնքային ընտրությունների հարցով, և Սահակ Պատրիարքը հայտնել է, որ կանոնագրության պատրաստումը վերջին փուլում է, և հուսով է, որ առաջիկայում այն կհրապարակվի։

Նորին Ամենապատվությունը և Խաժակ Սրբազանը նախարարին տեղեկացրել են, որ Հայ Եկեղեցու մեծագույն սրբերից Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի վախճանման 850-ամյակի առիթով Հռոմում և այլ վայրերում կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ՝ նշելու համար մեծանուն սուրբ հայրապետի հիշատակն ու վաստակը։ Այս առթիվ հոգևոր հայրերը հիշեցրել են, որ նախատեսված էր ուխտագնացություններ կազմակերպել դեպի Հռոմկլա և մերձակա վայրերը, որոնք սերտորեն առնչվում են սրբի վարքին։ Չավուշօղլուն պատրաստակամություն է հայտնել օգնելու նախաձեռնության իրականացմանը։

Թուրքիայի ԱԳ նախարարը նաև հետաքրքրվել է վերանորոգված եկեղեցիների վիճակով և խոստացել Ստամբուլում լինելու դեպքում այցելել նաև Պատրիարքարան։

Թեմայի այլ նորություններ