Ծրագրավորման գրասենյակի վրա հարձակումը բացահայտվել է. ձերբակալվել են իրանցիներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    7 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    65%
    13 կմ/ժ
  • Լոռի 6°C
    100%
    2 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    98%
    7 կմ/ժ
  • Արարատ 11°C
    65%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    7 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    82%
    10 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Ծրագրավորման գրասենյակի վրա հարձակումը բացահայտվել է. ձերբակալվել են իրանցիներ

Ծրագրավորման գրասենյակի վրա հարձակումը բացահայտվել է. ձերբակալվել են իրանցիներ

Հուլիսի 11-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ-ում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ ժամը 17.30-ին դիմակավորված չորս անձինք մուտք են գործել Վ. Փափազյան փողոցում գործող ՍՊ ընկերության տարածք և զենքի սպառնալիքով հափշտակել սեփականատիրոջն ու ընկերներին պատկանող ոսկյա շղթան, փող, բջջային հեռախոս ու դիմել փախուստի:

Դեպքի վայր էր մեկնել օպերատիվ-քննչական խումբ:

Նույն օրը, ժամը 21.02-ին, ԻԻՀ 49-ամյա քաղաքացին հաղորդում էր տվել, որ 4 անհայտ անձինք ապօրինի մուտք են գործել իր վարձակալած ծրագրավորման գրասենյակ և զենքի ու դանակի սպառնալիքով հափշտակել բջջային հեռախոս, իր անձնագիրը, 70.000 դրամ, պարանոցից՝ ոսկյա շղթան, իսկ ընկերոջ պարանոցից հափշտակել են ոսկյա շղթան, ոսկյա թևնոցը, «Սամսունգ» խելացի ժամացույցը, ԻԻՀ վարորդական իրավունքի վկայականը և 2 էլեկտրական կրիչ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ատրճանակի նմանվող առարկա, կպչուն ժապավեն, պլաստմասե ամրաններ, աչքերը կապելու կապիչներ, պոլիէթիլենային տոպրակ և մկրատ:

Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է հանցագործությունը կատարողների և օժանդակողի ինքնությունը:

Հանցագործությանն օժանդակողը՝ ԻԻՀ 36-ամյա քաղաքացին, Մաշտոցի պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:

Հուլիսի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի (Ավազակությունը) 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ հանցագործությունը կատարած, ազգությամբ պարսիկ երեք երիտասարդները Երևանի Գրիգոր Արծրունու փողոցից նստել են «Օպել» մակնիշի տաքսին և ուղևորվել

Մեղրիի սահմանային անցակետ:

Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մեղրիի բաժնի ծառայողների հետ, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, Մեղրի-Ագարակ ճանապարհահատվածում հայտնաբերել և ձերբակալել են հանցագործությունը կատարած եռյակին, որոնցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գողոն հանդիսացող ոսկյա շղթան:

Նրանք ներկայացվել են նախաքննական մարմնին:

Կատարվում է նախաքննություն:

Թեմայի այլ նորություններ