Ծովինարում մեկնարկել են ճանապարհաշինական աշխատանքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    4 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    81%
    6 կմ/ժ
  • Լոռի 5°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    93%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    67%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    87%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    94%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    87%
    4 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    83%
    6 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Ծովինարում մեկնարկել են ճանապարհաշինական աշխատանքները

Ծովինարում  մեկնարկել են ճանապարհաշինական աշխատանքները

Արդեն մեկ շաբաթ է, ինչ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում մեկնարկել եւ ընթանում են ներհամայնքային փողոցների հիմնանորոգման աշխատանքները: Ինչպես տեղեկացրեցին Ծովինարի համայնքապետարանի աշխատակազմից, ճանապարհաշինական ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Ասֆալտապատվում է 8 փողոց՝ մոտ 2 կիլոմետր երկարությամբ: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 99 միլիոն դրամ 332 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 59 միլիոն 599 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 39 միլիոն 732 հազար դրամը՝ Ծովինարի համայնքապետարանը: Ասֆալտապատվելու են 3-րդ թաղամասի 4-րդ, 19-րդ, 6-րդ, առաջին թաղամասի 5-րդ եւ 7-րդ, 8-րդ թաղամասի 18-րդ, 6-րդ թաղամասի 2-րդ փողոցները:
 
«Բոլոր փողոցները ճյուղավորվում են գյուղի կենտրոնական ճանապարհից, որն ամբողջությամբ հիմնանորոգվել է նախորդ տարիների ընթացքում: Հիմա մեզ մնում է մտածել բոլոր այն երկրորդական ճանապարհների հիմնանորոգման մասին, որոնք կարիք ունեն արդիականացման ու բարեկարգման: Այժմ նշված ճանապարհներին ընթանում են հողային ու ջրահեռացման համակարգերի տեղադրման աշխատանքներ: Առհասարակ, այս տարի Ծովինարում իրականացվում է սուբվենցիոն 5 ծրագիր, որոնցից երկուսն արդեն ավարտական փուլում են՝ լուսավորության ցանցի եւ ոռոգման ներքին ցանցի կառուցման աշխատանքները: Ընթացքի մեջ են մանկապարտեզի, մշակույթի տան եւ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրերի իրականացման շնորհիվ մեր համայնքում բացվել են մի քանի տասնյակ ժամանակավոր աշխատատեղեր »,-ներկացրեց Ծովինար համայնքի ղեկավարը։
 

Թեմայի այլ նորություններ