Ծաղկաձորի մանկապարտեզի բակային հատվածի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են, իսկ մանկական արվեստի դպրոցի կառուցումն ընթացքի մեջ է
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    71%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    19 կմ/ժ
  • Լոռի 5°C
    99%
    1 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    65%
    9 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    71%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    71%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    80%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.692

Ծաղկաձորի մանկապարտեզի բակային հատվածի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են, իսկ մանկական արվեստի դպրոցի կառուցումն ընթացքի մեջ է

Ծաղկաձորի մանկապարտեզի բակային հատվածի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են, իսկ մանկական արվեստի դպրոցի կառուցումն ընթացքի մեջ է

Կոտայքի մարզպետի պաշտոնակատար Առնակ Ավետիսյանի՝ Հրազդանի տարածաշրջան կատարած գերհագեցած օրակարգով աշխատանքային այցերի վերջին կանգառը Ծաղկաձորում էր:
 
Այս տարի պետական բյուջեի աջակցությամբ Ծաղկաձորում ռեկորդային թվով և բյուջեով ծրագրեր են իրականացվելու, որոնք, անշուշտ, տարածքային կառավարում-տեղական ինքնակառավարում համակարգված փոխգործակցության արդյունք է՝ միտված մեր համայնքներում կյանքի որակի բարձրացմանը:
 
Նշենք, որ 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերին զուգահետ Ծաղկաձորում ընթացքի մեջ են նաև 2019 թվականի սուբվենցիաներով մեկնարկած ծրագրերից: Ծաղկաձորում փոխմարզպետ Ա.Ավետիսյանը նախ այցելել է համայնքային մանկապարտեզ, որի բակային հատվածի բարեկարգման աշխատանքները մեկնարկել էին 2019 թվականին և շարունակվել նաև այս տարի:
 
Շուրջ 81.900.000 դրամ արժողությամբ ծրագրի շրջանակներում կառուցվել է ընդարձակ բակ՝ նոր հենապատով և նոր մարզագույքով հագեցած խաղահրապարակով: Փոխվել է տանիքը, կառուցվել է ցանկապատ, ամբողջովին փոխվել է ջրահեռացման համակարգը, որը երկար տարիներ խնդիր է հանդիսացել ամբողջ համայնքի համար: Այս ծրագիրն իրականացվել է պետություն-համայնք 50/50 % համաֆինանսավորմամբ:
 
Նշենք, որ 2019 թվականի սուբվենցիոն մեկ այլ ծրագրի շրջանակում Ծաղկաձորի մանկապարտեզին կից նոր մանկական արվեստի դպրոց է կառուցվում:
Փոխմարզպետը եղել է նաև այդ տարածքում, զրուցել շինարարների և պատասխանատուների հետ:
 
Հիշեցնենք, որ նախկինում արվեստի դպրոցը տեղակայված է եղել մանկապարտեզի տարածքում, որտեղ հաճախել է 67 սան: Արդեն առանձին գործող մանկական արվեստի դպրոցը էականորեն կբարձրացնի հաճախելիությունը, և մեր երեխաները կկրթվեն ավելի լուսավոր և բարեկարգ պայմաններում:
 
Կոտայքի մարզպետի պաշտոնակատարը կարևորել է հատկապես Ծաղկաձորում մասշտաբային շինարարական ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ դրանք նոր շունչ և տրամադրություն են հաղորդելու զբոսաշրջային այս գեղատեսիլ քաղաքին՝ զբոսաշրջության խթանմանն ուղղված նոր ենթակառուցվածքներ ներգրավելու առումով:
 
Ի դեպ, 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով Ծաղկաձորոմ իրականացվել են նաև ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման, լայնացման, մայթերի կառուցման և եզրաքարերի տեղադրման աշխատանքներ: Այդ աշխատանքները կշարունակվեն արդեն 2020 թվականի սուբվենցիոն մի շարք ծրագրերի շրջանակներում:
 

📌Ծաղկաձորի մանկապարտեզի բակային հատվածի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են, իսկ մանկական արվեստի դպրոցի կառուցումն...

Опубликовано ՀՀ Կոտայքի մարզպետարան Пятница, 21 августа 2020 г.

Թեմայի այլ նորություններ