Տոնական տրամադրություն՝ մանկության մոլորակի վերածված Երևանի մետրոպոլիտենում
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    76%
    0 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    89%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    76%
    2 կմ/ժ
  • Արարատ 12°C
    53%
    9 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    86%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    76%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    75%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    76%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    62%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    89%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Տոնական տրամադրություն՝ մանկության մոլորակի վերածված Երևանի մետրոպոլիտենում

Տոնական տրամադրություն՝ մանկության մոլորակի վերածված Երևանի մետրոպոլիտենում

Երաժշտություն, նվերներ, շնորհավորանքներ և բարձր տրամադրություն: Երևանի մետրոպոլիտենը վերածվել է մանկության մոլորակի, ուր գերիշխել են միայն ուրախ տրամադրությունն ու հեքիաթային վառ գույները:

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի  մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ մեր մայրաքաղաքի փոքրիկ ուղևորներին հեքիաթային գնացքով հյուր են եկել մուլտհերոսներն ու ծաղրածուները:

Օրվա հերոսները տոնական գնացքով ուղևորվել են դեպի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարան, որտեղ էլ նրանց սպասել են անակնկալներ։

«Մետրոպոլիտենի յուրաքանչյուր անկյունում տիրում էր տոնական տրամադրություն: Հունիսմեկյան տոնի առթիվ Երևանի մետրոպոլիտենի ողջ անձնակազմի մաղթանքը երեխաներին մեկն է` խաղաղ, անհոգ և երջանիկ մանկություն, բարօրություն և արժանապատիվ ապագա»,- ասվում է հաղորդագրությւոնում:

Թեմայի այլ նորություններ