Տնտեսվարողները պարտավոր են բարեկարգել, ձմռանն էլ՝ մաքրել իրենց հարակից տարածքները. նրանց ավելի քան 70 %-ն արդեն ծանուցվել է
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    56%
    7 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    7 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    9 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    61%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.24621
  • Դոլար = 387.523

Տնտեսվարողները պարտավոր են բարեկարգել, ձմռանն էլ՝ մաքրել իրենց հարակից տարածքները. նրանց ավելի քան 70 %-ն արդեն ծանուցվել է

Տնտեսվարողները պարտավոր են բարեկարգել, ձմռանն էլ՝ մաքրել իրենց հարակից տարածքները. նրանց ավելի քան 70 %-ն արդեն ծանուցվել է

Երևանի քաղաքապետարանը շարունակում է տնտեսվարողների ծանուցման գործընթացը՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ առկա 14167 տնտեսվարողից ավելի քան 70 %-ն արդեն ծանուցվել է: Քաղաքապետը հանձնարարել է մշտական հսկողության սահմանել գործընթացի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ ձմռան ամիսներին ևս, սահմանված կարգի համաձայն, տնտեսվարողները պարտավոր են ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերը:

Տրոլեյբուսների, այնպես էլ համայնքային նոր ավտոբուսների սանիտարական պատշաճ վիճակն ու մաքրությունն ապահովելու համար կկառուցվի շարժակազմի լվացման նոր՝ ժամանակակից կայան: Զեկուցվել է, որ կայանի ձեռքբերման մրցույթն արդեն կայացել է, աշխատանքներն ընթացքում են:

Երևանում փակ հանքերի տարածքները կկանաչապատվեն: Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ միջոցներ են ձեռնարկվում վերոնշյալ տարածքները համատեղ վերափոխելու և Իլ դը Ֆրանսի հաջողված փորձը Երևանում կիրառելու նպատակով:

Ընթացքում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգու հիմնանորոգումը: Որպեսզի հանգստի գոտու բարեկարգումը կրի համալիր բնույթ և ընդգրկի նաև երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակին նվիրված այգուն հարակից հուշահամալիրը, հուշարձանի վերականգնման համար հայտարարվել է նախագծման մրցույթ: Հաղթող կազմակերպության հետ առաջիկայում կկնքվի պայմանագիր:

Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերով կառուցվում է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածը: Բարեկարգվում է նաև Բաբաջանյան փողոց - Արգավանդի խճուղի 1 կմ-ոց հատվածը:

Ամբողջությամբ պատրաստ է Ջրվեժում ավտոբուսների նոր հավաքակայանի նախագիծը: Ասիական զարգացման բանկի հետ բանակցություններ են տարվում ծրագիրը գործնական փուլ տեղափոխելու համար:

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորգվող 15 մանկապարտեզներից 12-ում աշխատանքներն ընթացքում են: Այժմ բանակացություններ են տարվում Եվրոպական ներդրումային բանկի հետ՝ հիմնանորոգվող մանկապարտեզների թիվն ավելացնելու, ինչպես նաև ծրագրի երկրորդ փուլում պոլիկլինիկաներ ընդգրկելու նպատակով:

Թեմայի այլ նորություններ