Տնտեսության և էներգետիկայի հարցերով աշխատանքային խմբի հանդիպում Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    82%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    59%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    76%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    71%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    95%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Տնտեսության և էներգետիկայի հարցերով աշխատանքային խմբի հանդիպում Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում

Տնտեսության և էներգետիկայի հարցերով աշխատանքային խմբի հանդիպում Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում

ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանը Հայաստանում է։ Ապրիլի 6-ից 8-ը նախատեսվող այցի շրջանակում ԱՄՆ առևտրի փոխքարտուղար Վենկատարամանը հանդիպում կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա բացման խոսքով հանդես է եկել Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին՝ ընդգծելու Միացյալ Նահանգների շահագրգռվածությունը մեր երկու երկրների միջև կոմերցիոն կապերի խորացման և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում կոմերցիոն փոխգործակցության խթանման հարցում։

Ապրիլի 7-ին Երևանում Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և ԱՄՆ Առևտրի քարտուղարի գլոբալ շուկաների գծով տեղակալ Առուն Վենկատարամանի համանախագահությամբ տեղի է ունեցել  տնտեսության և էներգետիկայի հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԳ, ՏԿԵ, ԲՏԱ, էկոնոմիկայի նախարարությունների և այլ պետական կառույցների, իսկ ամերիկյան կողմից՝ առևտրի քարտուղարության և պետքարտուղարության ներկայացուցիչներ:

Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել ընդհանուր ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա խարսխված Հայաստան-ԱՄՆ գործընկերությունը։ Կարևորվել է հայ-ամերիկյան փոխգործակցության հետագա ամրապնդումը՝ ուղղված ընդհանուր բարեկեցության խթանմանը և տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել առևտրի, ներդրումների,  էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խորացման հնարավորություններին, գործարար միջավայրի բարելավմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը։ Կողմերը նախանշել են հետագա աշխատանքների առաջնահերթությունները և  իրականացվելիք քայլերը։

Թեմայի այլ նորություններ