ՏԿԵ նախարարը Վայոց ձորում հետևել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    59%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    11 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    81%
    23 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    96%
    9 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    59%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    59%
    6 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    90%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 387.646

ՏԿԵ նախարարը Վայոց ձորում հետևել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին

ՏԿԵ նախարարը Վայոց ձորում հետևել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը
Վայոց ձորում հետևել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին։ 

Նախարարը մարզպետ Արարատ Գրիգորյանի, «Ճանապարհային դեպարտամենտ»
հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, համայնքապետերի ուղեկցությամբ Ռինդ բնակավայրում ծանոթացել է ֆուտբոլի դաշտի կառուցման և փողոցային լուսավորության ցանցի շինարարական աշխատանքներին։ Այս ծրագրերի բյուջեն կազմում է 153,1միլիոն դրամ։ Իրականացվում է պետություն/համայնք համաֆինանսավորմամբ։  

Նախարարը այցելել է նաև Ռինդ համայնքի մանկապարտեզ, որը կապիտալ հիմնանորոգվել
և շահագործման էր հանձնվել 2021 թվականին։ Մանկապարտեզի հիմնանորոգումն արժեցել էր
ավելի քան 120 մլն դրամ։ 

Նախարարի հաջորդ կանգառը Աղավնաձոր բնակավայրն էր։ Այստեղ կրկին սուբվենցիոն
ծրագրով, 100 միլիոն դրամ բյուջեով իրականացվում է ներհամայնքային ճանապարհի 1 կմ հատվածի ասֆալտապատում և գազաֆիկացում։ 

Նախարարը ծանոթացել է նաև Գետափի հին գերեզմաններ տանող ճանապարհի
ասֆալտապատման աշխատանքներին։ Ծրագրի բյուջեն 45 միլիոն դրամ է։ 

Նախարար Սանոսյանը կանգառ է կատարել նաև Եղեգնաձոր համայնքում և ծանոթացել
Եղեգնաձորի թիվ 1 դպրոցի կառուցման աշխատանքներին։ Դպրոցը կառուցվում է Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից։ Արժեքը՝ 122,8 միլիոն դրամ։ Եղեգնաձորում նախարարը ծանոթացել է նաև Ալավերդյան փողոցի նորոգման և լուսավորության ցանցի անցկացման աշխատանքներին։ Ծրագրի արժեքը 32 միլիոն դրամ է։ 

Թեմայի այլ նորություններ