ՏԻՄ ընտրություններ․ նախնական արդյունքներով ՔՊ-ն հաղթել է Դիլիջանում, Տեղում, Տաթևում, պարտվել՝ Գյումրիում և Գորիսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    67%
    11 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    70%
    19 կմ/ժ
  • Լոռի 5°C
    100%
    1 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    65%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    67%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    67%
    11 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    81%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.692

ՏԻՄ ընտրություններ․ նախնական արդյունքներով ՔՊ-ն հաղթել է Դիլիջանում, Տեղում, Տաթևում, պարտվել՝ Գյումրիում և Գորիսում

ՏԻՄ ընտրություններ․ նախնական արդյունքներով ՔՊ-ն հաղթել է Դիլիջանում, Տեղում, Տաթևում, պարտվել՝ Գյումրիում և Գորիսում

Տարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփում են հոկտեմբերի 17-ին Հայաստանի մի շարք համայնքներում կայացած տեղեական ինքնակառավաման մարմինների ընտրությունների արդյունքները։ 

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտնում է մի շարք համայնքերում հաղթանակի մասին, մինչդեռ Գորիսից և Գյումրիից հրապարակվող տվյալներն իշխող ուժի օգտին չեն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտնել է Դիլիջանում հաղթանակի մասին։ Ըստ ՔՊ-ի, Դիլիջանում կուսակցությունը ստացել է ձայների 57 տոկոսը։ Դիլիջանում ՔՊ-ի համայնքի ղեկավարի թեկնածուն Դավիթ Սարգսյանն է։

ՔՊ-ն հայտնում է նաև, որ կուսակցությունը 1281 առաջատարն է Տաթև համայնքի ընտրություններում։ Տաթևում ՔՊ-ի համայնքի ղեկավարի թեկնածուն Արթուր Մաթևոսյանն է։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտնում է նաև Տեղ համայնքում հաղթանակի մասին։ Ըստ կուսակցության հրապարակած տվյալների՝ իշխող ուժը հաղթել է ստացած 1530 ձայնով։

«Առուշ Առուշանյան» դաշինքն էլ իր հերթին հայտնում է Գորիս համայնքի ընտրություններում տարած հաղթանակի մասին։ Ըստ դաշինքնի

Նախնական տվյալներով Մեղրի համայնքի ՏԻՄ ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել է Հանրապետություն կուսակցությունը. Կուսակցության օգտին քվեարկել է 2133 ընտրող:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 1637 ընտրող, «Ազատական» կուսակցությունը հավաքել է 716, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 487 ձայն:

Ներկայացնում ենք բոլոր 6 համայնքներում քվեարկության նախնական արդյունքները՝ ըստ ԿԸՀ արդյունքների ամփոփման.

Գորիս

«Առուշ Առուշանյան» դաշինք-6 269 ձայն

«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն-282 ձայն

«Քաղաքացիական պայմանագիր»-3 568 ձայն: 

Գյումրի

«Հայրաքաղաք» դաշինք –1162 ձայն

«Արժանապատիվ ուղի» կուսակցություն– 388 ձայն

Հայաստանի հանրապետական կուսակցություն- 1333 ձայն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն– 7785 ձայն

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն–2793 ձայն

 Հայաստանի կոմունիստական կուսակցություն– 260 ձայն

« Գյումրին կռնա» դաշինք –904 ձայն

« Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն– 9637 ձայն

« Թասիբով» դաշինք– 586 ձայն

«Ապրելու երկիր» կուսակցություն –1489 ձայն: 

Տաթեւ

«Ապրելու երկիր» կուսակցություն-337 ձայն

«Շանթ» դաշինք-949 ձայն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-1280 ձայն: 

Տեղ

«Ապրելու երկիր» կուսակցություն-806 ձայն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-1 501 ձայն: 

Դիլիջան

«Ապրելու երկիր» կուսակցություն-1 927 ձայն

«Հայրենիք» կուսակցություն-219 ձայն

«Հանրապետություն» կուսակցություն-514 ձայն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-4 591 ձայն

«Քաղաքացու որոշում» կուսակցություն-605 ձայն: 

Մեղրի

«Ազատական» կուսակցություն-716 ձայն

«Ապրելու երկիր» կուսակցություն-487 ձայն

«Հանրապետություն» կուսակցություն-2133 ձայն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-1637 ձայն:

Նշված համայնքներում ընտրություններն անցկացվել են համամասնական ընտրակարգով:

Թեմայի այլ նորություններ