Տեսչական մարմինների օգոստոսի 25-ի ստուգայցերի արդյունքները ամփոփ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    71%
    9 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    65%
    20 կմ/ժ
  • Լոռի 5°C
    97%
    3 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    65%
    9 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    71%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    71%
    9 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    80%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.692

Տեսչական մարմինների օգոստոսի 25-ի ստուգայցերի արդյունքները ամփոփ

Տեսչական մարմինների օգոստոսի 25-ի ստուգայցերի արդյունքները ամփոփ

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Կառավարության լրատվության բաժնից՝ Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի, սննդամթերքի անվտանգության, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, կրթության ինչպես նաև շուկայի վերահսկողության տեսչական մարմինները 24.08.2020-ի դրությամբ իրականացրել են 71634 ստուգում, որից միայն 681-ը՝ նշված օրը:

Հայկական Միասնական Տեղեկատվական Կենտրոնից InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ, որ օգոստոսի 25-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: ՇՎՏՄ-ի աշխատակիցները, որոնք հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներ են իրականացնում են պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն, այցելել են մի շարք բենզալցակայաններ, գազալցակայաններ, խոշոր առևտրի կենտրոններ ու շինանյութի խանութներ: Խախտումներ չեն հայտնաբերվել: Բոլոր տնտեսավարողների մոտ փակցված են եղել դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները,առկա են եղել փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:

ԲԸՏՄ-ն Երևանի Կենտրոն վարչական շրջանի կանաչ գոտիներում էական խախտումներ չի արձանագրել։ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այսօր իրականացրել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում: Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի ու Կարապի լճի հարակիցզբոսավայրերում,կանաչ գոտիներումանցկացված մշտադիտարկումների արդյունքումէական խախտումներ չեն արձանագրվել։ Գրանցվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու եզակի դեպքեր։ Դիմակ չկրող երկու քաղաքացի ներկայացրել է քրոնիկ հիվանդության փաստը հաստատող բժշկական համապատասխան փաստաթուղթ (ՀՀ պարետի որոշման համաձայն վերջինիս առկայության դեպքում անձը հանրային բաց տարածքներում կարող է դիմակ չկրել)։

Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում օգոստոսի 25-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ շարունակել են իրականացնել ուժեղացված վերահսկողություն հանրային տրանսպորտի անվտանգ գործունեության նկատմամբ։ Մասնավորապես՝ Արցախի փողոցի և Աբովյանի պուրակի հարակից տարածքներում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում հայտնաբերվել են առջևի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրման դեպքեր։ Կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում կրկին հայտնաբերվել են սահմանված քանակից ավել ուղևորներով փոխադրումներ իրականացնելու դեպքեր։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր ևս մայրաքաղաքում և մարզերում շարունակել է մշտադիտարկման լայնածավալ աշխատանքները։ ԱԱՏՄ աշխատանքային խմբերի դիտարկման տիրույթում են եղել խոշոր բժշկական կազմակերպություններ, կարի և պահածոների արտադրամասեր, ատամնաբուժական կաբինետներ, դեղատներ, գեղեցկության սրահներ, խոշոր սուպերմարկետների մասնաճյուղեր, մանրամեծածախ առևտրի կետեր։ Արձանագրվել են մի շարք խախտումներ, որոնց վերաբերյալ կազմված արձանագրությունները կուղարկվեն պարերատուն։ 

Թեմայի այլ նորություններ