Տեղի է ունեցել վերաինտեգրման խնդիրներով զբաղվող կազմակերպությունների հերթական հանդիպումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    1 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    3 կմ/ժ
  • Արարատ 12°C
    69%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    91%
    3 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    72%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Տեղի է ունեցել վերաինտեգրման խնդիրներով զբաղվող կազմակերպությունների հերթական հանդիպումը

Տեղի է ունեցել վերաինտեգրման խնդիրներով զբաղվող կազմակերպությունների հերթական հանդիպումը

Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման հիմնախնդիրների շուրջ այսօր տեղի է ունեցել ոլորտի կազմակերպությունների ֆորումի հերթական՝ 13-րդ հանդիպումը:

Միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը նշել է, որ եռամսյակային պարբերականությամբ կազմակերպվող այս ֆորումները արդյունավետ ձևաչափ են տեղեկություններով փոխանակվելու համար: «Բավականին նյութ է կուտակվել այս ընթացքում, որով փոխանակվելը օգտակար կլինի ոլորտում մեր ջանքերն ավելի արդյունավետ իրականացնելու համար»,- ասել է նա:

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ/ICMPD) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարել Հոֆսթրան ևս կարևորեց հանդիպումը՝ նշելով, որ ՄՔՄՄԿ-ն ներկայացնելու կարևոր նյութեր ունի, այդ թվում՝ Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի (ERRIN) հայաստանյան ծրագրի ամփոփումը, EU4Impact ծրագրի ընթացքը և նոր ծրագիրը վերադարձի ուղղությամբ, որ մեկնարկելու է առաջիկայում:

Կլինիկական հոգեբանության դոկտոր, ERRIN ծրագրի հոգեբան Լիլիթ Մնացականյանը ներկայացրեց իրականացրած աշխատանքները ինչպես Միգրացիոն ծառայության աշխատակազմի ուղղությամբ՝ վիկարային տրավմա, սահմանի պահպանում շահառուի հետ և այլն, այնպես էլ վերադարձող միգրանտների հետ՝ թերապիայի կուրսեր, խորհրդատվություն:

ERRIN ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչի պատասխանատու Քրիստինա Գասպարյանը ներկայացրեց ծրագրի աջակցությամբ իրականացված փորձագիտական, հետազոտական աշխատանքները և դասընթացների շարքը՝ ուղղված Միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման հարցերի բաժնի կարիքներին և կարողությունների զարգացմանը:

«Հայկական Կարիտաս» կազմակերպության վերադարձի ծրագրերի պատասխանատու Մովսես Հակոբյանը ներկայացրեց Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (FrontEx) կողմից իրականացվող վերաինտեգրման ծրագիրը, որը մեկնարկել է շուրջ երկու ամիս, սակայն դեռ աշխատակազմի վերապատրաստման փուլն է, և շահառուների ընդունելությունը կսկսվի առաջիկայում: Ծրագիրը Հայաստանում կիրականացվի 3 տարի ժամկետով, մեկ տարի երկարացվելու հնարավորությամբ, յուրաքանչյուր տարի մինչև 375 ընտանիքի աջակցելու ներուժով:

«Աջակցության փաթեթը նման է նախկին ծրագրերի ներառումներին՝ սոցիալական, իրավական, բիզնեսի հիմնման աջակցություն՝ ըստ կարիքի»,- նշել է նա:

Թեմայի այլ նորություններ