Տեղի է ունեցել ԲԸՏՄ կառավարման խորհրդի հերթական նիստը
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    94%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    64%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    67%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Տեղի է ունեցել ԲԸՏՄ կառավարման խորհրդի հերթական նիստը

Տեղի է ունեցել ԲԸՏՄ կառավարման խորհրդի հերթական նիստը

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։
 
Նիստին մասնակցում էին Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գնել Հասրաթյանը, խորհրդում ընդգրկված կազմակերպությունների ներկայացուցիչներ և միությունների անդամներ։
 
Նիստի օրակարգում ընդգրկված էր թվով 7 հարց, որոնց մի մասի վերաբերյալ քվեարկությունը հետաձգվեց։
 
Խորհուրդը նախ քննարկեց ԲԸՏՄ-ի կառավարման խորհրդում ընդգրկված՝ «Բնապահպանական հասարակական միություն» հասարակական կազմակերպության անդամության դադարեցման հարցը, ապա ՀՀ վարչապետին ներկայացնելու նպատակով՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում Գնել Հասրաթյանի թեկնածությանը հավանություն տալու և կատարողականի գնահատման մեթոդոլոգիան հաստատելու վերաբերյալ հարցերը։
 
Օրակարգում էին նաև «Հայաստանի հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2020-2022 թվականների՝ «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիտորինգ «Կոպերնիկուս» համակարգով» ծրագրի շրջանակներում Սևանա լճի և ջրհավաք ավազանի բնապահպանական ուսումնասիրություն (մոնիտորինգ) իրականացնելու աշխատանքների կազմակերպման մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծն ի գիտություն ընդունելու վերաբերյալ հարցը։
 
Նիստի ընթացքում քննարկվեցին Տեսչական մարմնի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու մեխանիզմները, օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունների անհրաժեշտությունը, բյուջետային և ֆինանսական մի շարք հարցեր։
 
Տեսչական մարմնի աշխատանքներն ավելի ինստիտուցիոնալ հենքի վրա դնելու նպատակով բարձրաձայնված խնդիրներն ու առաջարկները խորհրդի կողմից ընդունվեցին ի գիտություն:
 

Թեմայի այլ նորություններ